Loading...

Articles

Երաժշտական միջոցառում «Զեյթուն» մշակութային կենտրոնում

10:21, Thursday, 30 March, 2023
Երաժշտական միջոցառում «Զեյթուն» մշակութային կենտրոնում
     Մարտի 27-ին «Զեյթուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ երգչուհի Աննա Խաչատրյանի և «Ակապելլա» վոկալ խմբի հետ համատեղ երաժշտական միջոցառումը։ Միջոցառման ընթացքում տեսահոլովակներով ներկայացվեց ոչ միայն Աննա Խաչատրյանի երաժշտական ուղին, այլ նաև «Ակապելլա» վոկալ խմբի ստեղծման պատմությունը և երգչուհու հետ նրանց ճակատագրական հանդիպումը։ Միջոցառման հատուկ հյուրն է եղել հայտնի կլառնետիստ Եղիշե Գասպարյանը, ով ապահովեց երեկոյի դրական մթնոլորտը։ «Զեյթուն» մշակութային կենտրոնի տնօրեն Դիանա Շմավոնյանի խոսքով` նման միջոցառումները հրաշալի հարթակ են ստեղծում «Զեյթուն» մշակութային կենտրոնի սաներին` իրենց տաղանդը դրսևորելու համար։ «Զեյթուն» մշակութային կենտրոնի առաջնային նպատակը սաների տաղանդը և ընդունակությունները ներկայացնելն է» , - նշել է Դիանա Շմավոնյանը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
799 | 0 | 0
Facebook