Երբ մենք ինչ-որ համեղ ուտելիք ենք համտեսում, չենք մտածում դրա օգտակարության, սննդային արժեքի կամ վիտամինների մասին, պարզապես վայելում ենք ուտեստը: Սակայն, դա դեռ չի նշանակում, որ այն ինչ համեղ է, օգտակար չէ:
Խեցգետինը դրա վառ ապացույցն է: 100 գրամ խեցգետինը պարունակում է միայն 76 կալորիա, 0, 95 գրամ ճարպեր, 1, 2 գրամ ածխաջրեր և 15, 97 գրամ սպիտակուցներ, ինչպես նաև մի շարք վիտամիններ, այդ թվում՝ D վիտամին: Հետևաբար, այն չի գիրացնում և թույլատրվում է նույնիսկ խիստ սննդակարգի դեպքում:
Խեցգետինը պարունակում է բավարար քանակությամբ կալցիում, կալիում, մագնեզիում, ֆոսֆոր, քլոր, ֆտոր, ծծումբ, երկաթ, մոլիբդեն, նիկել և յոդ:
Ընդհանուր առմամբ, խեցգետնի պարբերաբար օգտագործումը դրական ազդեցություն է թողնում սիրտ-անոթային, նյարդային և իմունային համակարգի վրա: Այն ամրացնում է ատամները, ոսկորները, եղունգները:
Չնայած իր օգտակարությանը, ալերգիկ հիվանդություններով տառապող մարդկանց խեցգետինը խիստ հակացուցված է: