Loading...

Articles

Ձե'զ տեսնենք, ապագա խոհարարներ…

12:59, Thursday, 16 May, 2013
Ձե'զ տեսնենք, ապագա խոհարարներ…
     Մայիսի 8-ին դպրոցում անցկացվեց «Ձե’զ տեսնենք, ապագա խոհարարներ…» խորագրով ցուցադրական բաց դաս: VII ա դասարանի աշակերտները բաժանվել էին 2 թիմի և պետք է մրցեին միմյանց հետ: Մրցույթը անցկացվեց 4 փուլով: Ընտրվեց ժուրիի կազմը: 1-ին փուլի ընթացքում թիմերից յուրաքանչյուրը պատրաստեց և ժուրիին ներկայացրեց մեկական աղցան: 2-րդ փուլի ընթացքում երեխաները ներկայացրեցին իրենց կողմից պատրաստված տորթերի բաղադրատոմսերը և անցան նրանց ձևավորմանը: 3-րդ և 4-րդ փուլերի ընթացքում երեխաները ցուցադրեցին ֆուրշետի պատրաստման և ձևավորման իրենց հմտությունները, մատուցեցին տարբեր մրգային կոկտեյլներ: Դասի վերջում ժուրին ամփոփեց բոլոր փուլերի արդյունքները: Երկարատև քննարկման արդյունքում 2 թիմերն էլ արժանացան հավասար միավորների:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5418 | 0 | 0
Facebook