Loading...

Articles

«Հեքիաթի հյուր»

09:45, Saturday, 18 May, 2013
«Հեքիաթի հյուր»
     Աշակերտները ձևավորել էին դասասենյակը, որտեղ անցկացվեց անգլերենով հեքիաթների ընթերցանության մրցույթ:
     Աշակերտներն իրենց ուսուցիչ Լիդա Բիլբուլյանի օգնությամբ ընտրել էին հեքիաթներից հատվածներ, որոնք և ներկայացրին ծնողներին, ընկերներին և ժյուրիի անդամներին:
     Մրցույթի մասնակից բոլոր յոթ երեխաները դպրոցի տնօրեն Նաիրա Մանուկյանի կողմից ստացան խրախուսական վկայագրեր, իսկ Աբրահամյան Տիգրանը, Հարությունյան Ալլան և Խաչունց Բագրատը խորհրդանշական կերպով արժանացան առաջին, երկրորդ և երրորդ մրցանակներին:
     Ցերեկույթի ժամանակ երեխաները կատարեցին սիրված անգլիական երգեր:
     Ցերեկույթը հաջողությամբ վարեց Դավիթը, իսկ Գագիկը կատարեց հանպատրաստից նկարազարդումներ:
    
     6-րդ դասարանի աշակերտները դեռ երկար կհիշեն այս ցերեկույթը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4131 | 0 | 0
Facebook