Loading...

Articles

Մեր աշակերտների ելույթը Ազատամարտիկների այգում...

14:45, Wednesday, 15 May, 2013
Մեր աշակերտների ելույթը Ազատամարտիկների այգում...

Մայիսի 9-ին վետերան - երկաթուղայինները և «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության անձնակազմը՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի ժամանակ զոհվածերի հիշատակին՝ այցելելով զոհված երկաթուղայինների հուշարձանը: Երևանի Հ. Կարապենցի անվան հ. 6 հիմնական դպրոցի աշակերտները նույնպես եկել էին հարգանքի տուրք մատուցելու և շնորհավորելու հաղթանակի օրը: Երեխաները փայլուն հանդես եկան իրենց երգ ու պարով: Վերջում Էրեբունի վարչականի շրջանում գտնվող Ազատամարտիկների այգում հավաքվածները ծաղկեպսակներ դրեցին զոհված երկաթուղայինների հիշատակին նվիրված հուշարձանին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4679 | 0 | 0
Facebook