Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թ. Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր

Tech News
Author:
Tech News
11:44, Thursday, 31 August, 2023
SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թ. Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր

SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թ. Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր

Երևան, Հայաստան, - Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն ճանաչվել է Google Cloud-ի 2023 թվականի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր։

Արդեն վեց տարի անընդմեջ ընկերությունը պարգևատրվում է Google Cloud էկոհամակարգում իր ձեռքբերումների, փորձի և ամբողջ աշխարհում կազմակերպություններին բարձր արդյունավետությամբ ծառայություններ մատուցելու համար: Հաջողության հասնելով տարբեր ոլորտներում, ներառյալ առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության եւ հանրային ոլորտում, SADA-ն հավատարիմ է «հաճախորդ ամբողջ կյանքի ընթացքում» մոտեցմանը և աջակցում է հաճախորդներին իրենց ամպային վերափոխման ճանապարհին:

Վերջին տարվա ընթացքում SADA-ն շարունակել է տրամադրել փորձագիտական ամպային խորհրդատվական և տեխնիկական, ինչպես նաև պրոֆեսիոնալ և կառավարման ծառայություններ՝ համաշխարհային բրենդներին աջակցելու համար, որոնք ավելանում էին իր աճող բազային: SADA-ի համագործակցությունը ներառում է այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Digital Turbine-ը, WeWork-ը, AccuWeather-ը, Evite-ը, Sony Picture Imageworks-ը, Colgate-Palmolive-ը և այլն։ Միայն 2022 թվականին SADA-ի պորտֆոլիոն համալրվել է 566 նոր հաճախորդով։ Ընկերությունը նաև ընդլայնել է իր SaaS Alliance ծրագիրը՝ ներառելով այնպիսի գործընկերների, ինչպիսիք են Onna Technologies-ը, New Relic-ը, ScyllaDB-ը, Alteryx-ը և այլն:

«Մեզ համար մեծ պատիվ է ևս մեկ անգամ ճանաչվել Google Cloud-ի Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր: Գերազանց ծառայություններ մատուցելու հաստատուն հանձնառությունը Google Cloud-ի մեր տեխնիկական փորձագետների և ջատագովների հետ միասին կարևոր է մեր ընկերության և հաճախորդների հաջողության համար: Կշարունակենք մեր նվիրված աշխատանքը՝ օգնելու փոխակերպելու իրենց բիզնեսները և իրականացնելու ամենահամարձակ հավակնությունները, լավագույն ամպային հարթակի և լավագույն լուծումների միջոցով», - նշել է SADA-ի նախագահ և գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը:

«SADA-ն հավատարիմ է հաճախորդների հաջողության և Google Cloud-ի պրոդուկտներն ու ծառայություններն ամբողջ աշխարհի հաճախորդներին հասցնելու իր նպատակին։ Մենք հպարտ ենք ճանաչելու SADA-ն Համաշխարհային վաճառքի տարվա գործընկեր», - նշել է Google Cloud-ի Գլոբալ էկոհամակարգի և ալիքների գծով կորպորատիվ փոխնախագահ Քևին Իչպուրանին։

2022 թ. SADA-ն ընդլայնեց իր գլոբալ ներկայացվածությունը՝ հաճախորդների աճող պահանջարկը բարելավելու համար, ավելացնելով վաճառքի և մատակարարման թիմեր Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Վաճառքներ իրականացնելու նպատակով SADA-ն նաև ընդլայնեց գրասենյակները Հնդկաստանում և Հայաստանում՝ ի լրումն մատակարարման և գործառնական հիմնական գործառույթների: Բացի դրանից, SADA-ն դարձավ աշխարհի հինգ ընկերություններից մեկը, որը վաստակել է Տվյալների կենտրոնի արդիականացման մասնագիտացումը՝ հաջողությամբ հաճախորդների հետ աշխատելով Google Cloud Expertise-ի ավելի քան 30 անվանակարգերում: Նշենք, որ սա ընկերության Google Cloud Partner Advantage ծրագրի 10-րդ մասնագիտացումն է։

SADA-ի մասին

SADA-ն պրոֆեսիոնալ ծառայությունների շուկայի առաջատար է և Google Cloud-ի լուծումների մատակարար մրցանակակիր ընկերություն: 2000 թվականից սկսած՝ SADA-ի փորձագետների թիմը պատրաստակամորեն օգնում է առողջապահության, մեդիայի, ժամանցի, մանրածախ առևտրի, արտադրության եւ հանրային ոլորտի հաճախորդներին՝ լուծելու իրենց առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, որպեսզի նրանք կարողանան կենտրոնանալ իրենց նպատակների իրականացման վրա: Ունենալով վաճառքի եւ հաճախորդների աջակցության թիմեր Հյուսիսային Ամերիկայի, Հնդկաստանի և Հայաստանի գրասենյակներում, SADA-ն ամենուր մոտ է իր հաճախորդներին՝ իրենց թվային փոխակերպման ճանապարհին: SADA-ն Google Cloud-ի Տարվա գործընկեր է ճանաչվել 6 տարի անընդմեջ, ունի Google Cloud-ի 10 մասնագիտացում եւ հաճախորդներին սպասարկելու լավագույն փորձ։ 15 տարի շարունակ ընդգրկվել է Inc. ամսագրի ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների և 4 տարի անընդմեջ՝ Inc.-ի Ամերիկայի լավագույն աշխատատեղերի ցուցակներում:
Source: SADA EMEA PR
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1190 | 0 | 0
Facebook