Loading...

Articles

ՀԱՐԱՏԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ

14:31, Wednesday, 23 November, 2022
ՀԱՐԱՏԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ

ՀԱՐԱՏԵՎ ԱՐՑԱԽԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ


    

    
Արդեն երկրորդ տարին է Արցախում «Փախստականների միավորում հանուն արդարության» երիտասարդական կազմակերպությունը անցկացնում է «Ցավդ տանիմ, Արցախ» փառատոնը ՝ բազմաթիվ միջոցառումներով և մրցույթներով։ Հերթական նախաձեռնությունը նկարչության մրցույթն է՝ «Վաղվա Արցախը» թեմայով։
Երեխաների նկարներում արտացոլվում են խաղաղության երազանքը, անհոգ մանկությունը, խաղն ու պարը։ Մրցույթին հոկտեմբերի15-ից առայսօր մասնակցել է 193 պատանի և երիտասարդ։ Մրցույթն ավարտվելու է սույն թվականի դեկտեմբերի 1-ին, իսկ արդյունքներն ամփոփվելու են դեկտեմբերի 25-ին ՝ ամանորյա մեծ միջոցառմամբ։
Ամանորը հրաշքներին հավատալու և հրաշքներ գործելու լավագույն առիթն է ։ Իր նվերներով, ինչպես նախորդ տարի, մասնակիցներին ուրախացնելու է «ՎԻՎԱ» բարեգործական ընկերությունը։
Հավատանք հրաշքներին, գործենք և տեսնենք Արցախը մասնակիցների պատկերած ապագայով, և թող իրականություն դառնա բոլորիս ամենանվիրական երազանքը՝ խաղաղությունն Արցախ աշխարհում։

    
    
    
    
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
999 | 0 | 0
Facebook