Loading...

Articles

Իր ծննդյան արշալույսին ԱՄՆ-ը քիչ է մնացել թագավոր ունենա

22:29, Tuesday, 08 November, 2022
Իր ծննդյան արշալույսին ԱՄՆ-ը քիչ է մնացել թագավոր ունենա

Վիրջինիա նահանգի Յորքթաուն բնակավայրի մոտ 1781 թվականին տեղի ունեցած ճակատամարտում բրիտանացիների պարտության և 1783 թվականին Փարիզում Անգլիայի և ԱՄՆ-ի միջև հաշտության պայմանագրի կնքման միջակայքում Ջորջ Վաշինգտոնը մերժել է պետական հեղաշրջում կատարելու վերաբերյալ զինվորականության առաջարկները: Հեղաշրջման կողմնակից զինվորականներից մեկը նույնիսկ նպատակ է ունեցել Վաշինգտոնին ԱՄՆ թագավոր հռչակել:

1786 թվականին ԱՄՆ հիմնադիր հայրերից մեկը՝ Ալեքսանդր Համիլտոնը (1757 - 1804) , ապագայում ԱՄՆ նախագահ (հինգերորդ) Ջեյմս Մոնրոն, ականավոր քաղաքական գործիչ, հռետոր Ռուֆուս Քինգը և Նաթանիել Ֆորհամը (Կոնգրեսի նախագահ) Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ 2-րդ Հոհենշտաուֆենի կրտսեր եղբայր Հենրիխին (1726 - 1802) առաջարկել են դառնալ ԱՄՆ թագավոր:

Նկարում՝ Պրուսիայի թագավորի եղբայր Հենրիխը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
796 | 0 | 0
Facebook