Loading...

Articles

Թերուսության արգասիքը

16:53, Saturday, 01 October, 2022
Թերուսության արգասիքը

Այսօր Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը «Ես հիմա հաղորդագրություն եմ թողնում իմ հաջորդներին» վերնագրով հոդված է հրապարակել: Անդրադառնամ այդ հոդվածի հետևյալ նախադասությանը.

«Այսպես, տարբեր մոտիվացիաներով զինվորագրված կանանց ջոկատ՝ անվանակոչված մ.թ.ա. 5 - 8-րդ դարերի հայոց թագուհի Էրատոյի անունով»:

Պարզվում՝ Էրատոն, ըստ Աննա Հակոբյանի, գահակալել է մ.թ.ա. 5 – 8-րդ դարերում, այսինքն՝ առնվազն 300 տարի: Այն աստիճան թերուս է, որ չգիտի դպրոցականին անգամ հայտնի թվագրման համակարգը, համաձայն որի մ.թ.ա. տեղի ունեցած իրադարձությունները հետհաշվարկով են թվագրվում: Պետք է լինի մ.թ.ա. 8 – 5-րդ դդ., բայց առավել արտառոցն այս հոդվածում այն է, որ Էրատո թագուհին գահակալել է ոչ թե հոդվածի հեղինակի նշած ժամանակաշրջանում, այլ մ.թ.ա. 8 թվականից մինչև մ.թ.ա. 5 թվականը, այսինքն ընդամենը երեք տարի և այն էլ իր եղբոր ու միաժամանակ ամուսնու՝ Տիգրան 3-րդի հետ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1014 | 0 | 0
Facebook