Loading...

Articles

Գործարկվել է Orion Score-ը. այն գնահատում է ստարտափների ներդրումային գրավչությունը

Tech News
Author:
Tech News
13:38, Wednesday, 26 July, 2023
Գործարկվել է Orion Score-ը. այն գնահատում է ստարտափների ներդրումային գրավչությունը

Երևան, Հայաստան - Գործարկվել է ստարտափների ներդրումային գրավչության գնահատման Orion Score հարթակը: Նորաստեղծ հարթակի շնորհանդեսը տեղի է ունեցել հունիսի 22-ին Նյու Յորքում կայացած Orion Summit 2023 գագաթնաժողովի ընթացքում:

Orion Score-ը համապարփակ գնահատման գործընթացով գնահատում է ստարտափների ներդրումային ներուժը: Գնահատման համակարգը հաշվի է առնում ստարտափի արագացված աճի համար էական նշանակություն ունեցող գործոնները:

Ցանկացած ստարտափ կարող է ստանալ իր Orion Score միավորները՝ գրանցվելով orionscore.com հարթակում:

Orion Score-ը SaaS հարթակ է՝ արհեստական բանականության կիրառմամբ: Իսկ գնահատման բանաձևը որոշվել է ձեռնարկատերերի, տվյալագետների, վենչուրային կապիտալիստների, հրեշտակ ներդրողների, ընտանեկան գրասենյակների փորձագետների կողմից՝ հիմնված հաջողություն գրանցած ստարտափների պատմության տվյալների վերլուծության վրա:

«Բացի միավորներ ստանալը, Orion Score-ը ստարտափների համար տեսանելի է դարձնում իրենց թույլ և ուժեղ կողմերը առաջարկում իրագործելի քայլեր, թե ինչպես բարձրացնել ներդրումային գրավչությունը» , - նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Դիանա Արզումանյանը:

«Ստեղծել ենք ստարտափների համար SaaS հարթակ, որտեղ մի քանի րոպեում կարելի է տեսնել տվյալ ստարտափի ներդրումային գրավչությունը ներդրողի տեսանկյունից։ Համագործակցել ենք փորձագետների հետ, ովքեր ուղեկցել են բազմաթիվ ստարտափների՝ մինչև միաեղջյուր։ Արդյունքում ստարտափներն Orion Score-ի միջոցով կարող են ստանալ գնահատական և բարելավման առաջարկներ՝ մի քանի րոպեում, ինչը նախկինում շաբաթներ ու զգալի ջանքեր կպահանջեր» , - նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և Գլխավոր տեխնիկական տնօրեն Անդրանիկ Երիցյանը:

Գնահատման համակարգից կարող են օգտվել ստարտափները և ներդրողները: Միավորները տրվում են 0-500 միջակայքում: Ստարտափների միավորները հավաքվում են 5 հիմնական գործոնների գնահատմամբ. 1) ստարտափի ղեկավարությունն ու թիմը, փորձը, անցած ճանապարհը, 2) ֆինանսական վիճակը, 3) աճի ներուժը, բիզնես մոդելը, 4) մրցակցային առավելություններն ու ռիսկերը, 5) նորարարական բաղադրիչը:

«Գնահատման 5 խումբ գործոնների հիմքում ներառված են 50-ից ավելի գործոններ, որոնք հնարավորինս ճշգրիտ գնահատում են ստարտափները՝ օգնելով հիմնադիրներին և ներդրողներին ճիշտ շարժվել առաջ: Orion Score-ը նորարարությունը գնահատելու, արագացնելու և նորարարության համար ֆոնդհայթաթման ստանդարտ գործիք է դառնում: Աշխարհում շատ ընկերություններ, աքսելերատոր ծրագրեր ինչ-որ կերպ գնահատում են ստարտափների ներդրումային ներուժը: Այս պահին ստարտափների գնահատման որևէ միասնական ստանդարտ գոյություն չունի, ինչպես, օրինակ, Fico Score-ը՝ վարկունակության գնահատման համակարգում: Այդ առումով, Orion Score-ը լրացնում է այդ բացը» , - նշել է Orion Score Corporation-ի համահիմնադիր և Բիզնեսի ու ներդրումների գլխավոր տնօրեն Էմմա Առաքելյանը:


    

«Orion Score» -ի մասին

Orion Score ստարտափների ներդրումային գրավչության գնահատման հարթակ է, որը ստեղծվել է Orion Worldwide Innovations-ի և DMS™ - Decision Making Software-ի համագործակցությամբ: Orion Score Corporation-ը հիմնադրվել է 2023 թվականին: Ընկերության առաքելությունն է այնպես պարզեցնել ընթացակարգը, որ ստարտափների հիմնադիրները կարողանան փորձագիտական եզրակացություններ ստանալ, թե ինչպես առաջ շարժվել գաղափարից միաեղջյուր ճանապարհին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
573 | 0 | 0
Facebook