Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 20 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Հոդվածներ

«Գիտության առաջընթացը ոչ թե նրանում է, թե մենք ինչ ենք կարողանում անել, ինչը նախկինում չեն կարողացել, այլ նրանում, որ հիմա յուրաքանչյուրն անում է այն, ինչը նախկինում միայն տաղանդավորներն են կարողացել»

23:20, ուրբաթ, 03 սեպտեմբերի, 2021 թ.
«Գիտության առաջընթացը ոչ թե նրանում է, թե մենք ինչ ենք կարողանում անել, ինչը նախկինում չեն կարողացել, այլ նրանում, որ հիմա յուրաքանչյուրն անում է այն, ինչը նախկինում միայն տաղանդավորներն են կարողացել»

Հաղթահարելով գրկապելով ուսումնառությունը՝ աշակերտները կարդացել են առաջին բառերը՝ աստվածների ու հերոսների անունները՝ «Զե-ուս: Ա-թե-նաս: Ա-գա-մեմ- նոն»: Առաջին բառերին հաջորդել են առաջին նախադասությունները: Սովորաբար, դրանք եղել են դաստիարակիչ բանաստեղծական տողեր՝ «Գեղեցիկ է նա, ով մարդ է ամեն ինչում», «Հաճելի է, եթե խելացի որդին տանն է մեծանում»: Կարդացել են միայն բարձրաձայն: Շատ հաճախ պարդադրել են, որ աշակերտն ուղղակի անգիր անի: Եղել են այնպիսիները, որոնք Հոմերոսի պոեմներն անգիր են իմացել, թեպետ այդպիսիներին հիմարներ են համարել: Պրոֆեսիոնալ հռետորները ֆանտաստիկ հիշողություն են ունեցել: Նրանք, օրինակ, կարողացել են բանաստեղծության հարյուր տող լսելով, անմիջապես կրկնել:

Գրել սովորել են ափի մեծության մոմապատ տախտակների վրա, որը քուղերով կապված է եղել գրքույկին: Գրել են մի ծայրը սրած փայտիկով: Սուր ծայրով խազել են տառերը, իսկ բութ ծայրով արդուկել են սխալ գրվածը: Դա շատ հարմար է եղել, և այդպես են գրել գրեթե ամբոջ միջնադարում: Պահպանվել են այդպիսի փայտյա տետրակներ, թեպետ դրանցում տառերը գրեթե անճանաչելի են և գիտնականները դրանք դժվարությամբ են վերծանում: Մոմի վրա լավ են գրվում ուղիղ գծերը, բայց կորերը հստակ չեն ստացվում (կարող եք ստուգել): Հաճախ կարել է նկատել, որ տախտակին գրվածի վերին տողերը հստակ են ու խնամքով խազված, իսկ ստորին տողերը՝ աստիճանաբար ծռմռված: Ժամանակակից դպրոցական տետրերում էլ է նույն պատկերը:

Հաշվողական վարժությունների համար աշակերտներն ունեցել են վանդակավոր տախտակ՝ «աբակ»: Դրանում եղել են վանդակներ միավորների, տասնյակների, հարյուրակների և հազարյակների համար: Վանդակների մեջ մանր քարեր կամ լոբու հատիկներ են դրել՝ մեկից մինչև ինը: Այդպիսի վանդակավոր հաշվիչներով դժվար չի եղել սովորել գումարումը, հանումը և նույնիսկ բազմապատկումը (բաժանումը շատ ավելի դժվար է եղել), իսկ երբ վարժվել են, արդեն կարողացել են թվաբանական գործողությունները մտքում կատարել: Բայց և այնպես հները մաթեմատիկան դժվարությամբ են յուրացրել: Մեզ են հասել տնտեսական հաշվարկների բազմաթիվ պատառիկներ, և դրանցում սխալներն ավելի շատ են, քան մեր օրերի աշակերտների սխալները: «Գիտության առաջընթացը, - ասել է ժամանակակից մաթեմատիկոսներից մեկը, - ոչ թե նրանում է, թե մենք ինչ ենք կարողանում անել, ինչը նախկինում չենք կարողացել, այլ նրանում, որ հիմա յուրաքանչյուրն անում է այն, ինչը նախկինում կարողացել են միայն տաղանդավորներն անել»:

Ընթերցանությունից, հաշվելուց և գրելուց բացի, անհրաժեշտ է եղել նաև սովորել երաժշտություն և երգեցողություն: Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է եղել գոնե երբեմն մասնակցել տոնական շքերթներին ու կոլեկտիվ երգեցողությանը: Երգելը հեշտ է եղել, բայց երգել սովորելը՝ դժվար: Նոտաներ չեն եղել: Երգեցողությունն ուղեկցվել է յոթլարանի կիֆար նվագելով: Սկզբում վարժվել են շվի նվագելուն, հետո շվիից հրաժարվել են. որոշել են, որ ուռչող այտերն այլանդակում են դեմքը, ուրեմն, կնշանակի, շվին չի պատշաճում ազատ քաղաքացուն, որը պիտի անպայման գեղեցիկ լինի, և շվին թողել են ստրուկներին:

(շարունակելի)

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
372 | 0 | 0
Facebook