Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Հոդվածներ

Ինչպես ընտրել ծննդյան համար լավագույն տորթը

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
18:14, երեքշաբթի, 24 օգոստոսի, 2021 թ.
Ինչպես ընտրել ծննդյան համար լավագույն տորթը

Յուրաքանչյուրիս կյանքում կարևորագույն արարողություններից է ծննդյան տոնը: Ծննդյան քաղցրահամ տորթերը տարեդարձի խորհրդանիշ են, որոնք աչքի են ընկնում իրենց գեղեցկությամբ, շքեղությամբ, էլ չենք խոսում համային բազմազանության ու շքեղության մասին՝ շոկոլադե տորթ, մրգային տորթ, շոկոլադով կամ վանիլային կրեմով, կակաոյի փոշիով համեմված, կաթնային իրիսով…. բոլորը թվելն անհնար է պարզապես: Ծննդյան տոնական տորթեր շատերը պատրաստում են տանը, շատերն էլ նախընտրում են պատվիրել տորթ մասնագիտացված խանութներից: Սակայն երկու դեպքում էլ դժվարը ընտրություն կատարելն է:

Եվ այսպես, ինչպե՞ս ընտրել լավագույն տորթը ծննդյան տոնի համար: Ծննդյան տորթերի ընտրության ժամանակ առաջին հերթին երևի թե պետք է հաշվի առնել տորթերի դիզայնը: Այստեղ հարկավոր է հաշվի առնել այն նույն հանգամանքները, որոնք հաշվի ենք առնում նվեր գնելիս՝ հոբելյարի տարիքը, սեռը, նախասիրությունները… Ընդհանրապես հյուրերը միշտ անհամբեր սպասում են տորթի տեսքին, քանի որ այն անհատական է լինում:

Կանանց տարեդարձի համար, օրինակ, կարելի է ընտրել սրտի, ծաղկեփնջի, զարդատուփի տեսքով տորթ: Տղամարդկանց տարեդարձին կարելի է ընտրել մասնագիտությունը կամ էլ նախասիրությունները խորհրդանշող դիզայնով տորթ: Օրինակ՝սպորտի սիրահարների համար հաճախ են ընտրում սպորտային տեսարաններով, գնդակով տորթեր, վարորդների համար՝ սիրած մակնիշի ավտոմեքենայի տեսքով և այլն: Երեխաների տարեդարձին շատ կարևոր է ընտրել երեխայի նախընտրած մուլտհերոսներով, սիրած մրգերով զարդարված բազմաշերտ տորթեր: Հիշենք, թե ինչ անհամբերությամբ էինք մենք սպասում մեր ծննդյան տորթին՝ ընկերների մոտ պարծենում, թե քանի հարկ կամ ինչպիսի զարդարանքներ է ունենալու մեր ծննդյան տորթը… Եվ անկախ նրանից, թե քանի տարեկան ենք մենք դառնում, ցանկանում ենք, որ ծննդյան խորհրդանիշ` տարեդարձի տորթը լինի ինքնատիպ, զարդարված լինի մոմերով` ծննդյան տարիների թվով կամ քանակով:

Սակայն դիզայներական լուծումներից բացի, ծննդյան տորթերի յուրօրինակ շքեղությունը նաև համային առանձնահատկությունների մեջ է: Եվ քանի որ տորթը միայն հոբելյարը չի վայելելու, հարկավոր է հաշվի առնել նաև, թե ովքեր են լինելու հյուրերը, ինչ համային նախասիրություններ ունեն նաև նրանք: Ծննդյան տորթեր պատրաստող խանութներն առաջարկում են տորթերի ընտրության մեծ հնարավորություն: Այս դեպքում հնարավոր է ընտրել թե՛ դիզայնը, ու թե՛ խմորի, միջուկների ու կրեմների տեսակը՝ միևնույն դիզայնով: Շատ կարևոր է հաշվի առնել նաև հյուրերի քանակը, որպեսզի այդ համեղ հրաշալիքը բավականացնի բոլորին: Այս հարցում նույնպես կարող են օգնել տորթերի պատվերներ ընդունողները:

Աղբյուրը` marush.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
321 | 0 | 0
Facebook