Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչի՞ն ուշադրություն դարձնել փայտե շախմատ գնելիս

Հովհաննես
Հեղինակ`
Հովհաննես
10:23, ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ.
Ինչի՞ն ուշադրություն դարձնել փայտե շախմատ գնելիս

Աշխարհի ամենահին խաղերից մեկը՝ շախմատը, մինչ օրս չի կորցրել իր արդիականությունը, ավելին, աշխարհի բոլոր անկյուններում այն շարունակում է մնալ ամենասիրված խաղերից մեկը։

Շախմատը համարվում է «արքունական խաղ» ․ պատճառը բոլորիս էլ հայտնի է՝ շախմատ խաղում էին բարձրաստիճան մարդիկ, որոնց մեծ մասը հիմնականում փայտե շախմատ էր նախընտրում։

Այժմ շախմատը հասանելի է բոլորին, ինչպես նաև հասանելի են տարբեր նյութերից ստացված խաղատախտակները։

Շախմատի յուրաքանչյուր սիրահար գիտակցում է, որ խաղը վայելելու համար կարևոր է ամեն ինչ՝ սկսած շախմատի տախտակից և խաղաքարերից մինչև հակառակորդի մարտավարությունը։


    
    

Փայտե շախմատների առավելությունը


    

Շախմատի ամենահասարակ, բայց ամենանրբագեղ, ամենահին, բայց ժամանակից հետ չընկնող և, ի վերջո, ամենասիրելի տեսակը փայտից պատրաստվածն է։ Մարդիկ մշտապես նախընտրել են հենց փայտե շախմատը, քանի որ փայտը հեշտ հասանելի է, համեմատաբար թեթև է, իսկ փայտե խաղաքարեր ստանալը համեմատաբար հեշտ է։


    

Փայտը միակ նյութը չէ, որից կարող են շախմատ ստանալ։ Կան, իհարկե, ավելի տարածված տարբերակներ, սակայն փայտը մնում է անփոխարինելի իր դասական դարձած առավելություններով։

Այն ոչ միայն անմրցելի է իր էսթետիկ տեսքի շնորհիվ, այլև լավագույն տարբերակն է մարդկանց համար, որոնք հոգ են տանում երկրագնդի մասին։ Փայտից պատրաստված շախմատները էկո արտադրանք են, ինչն այսօր մեծ առավելություն է մյուս նյութերի հանդեպ։


    

Փայտե շախմատը խաղին տալիս է «լրջություն» ։ Մրցաշարերում օգտագործում են փայտե շախմատներ, և նույնիսկ ընկերների հետ տանը փայտե տախտակի վրա խաղալը ստեղծում է այն նույն ոգևորությունը, որը զգում են պրոֆեսիոնալ շախմատիստները մրցաշարերի ժամանակ։


    

Անվանական շախմատները հաճախ պատրաստված են լինում հենց փայտից։ Անվանական շախմատ ստեղծելու համար վարպետները «ուսումնասիրում» են տվյալ անձին, որպեսզի ստեղծեն նրա կարիքներին համապատասխան շախմատ։ Դրանք լավագույն նվերներն են շախմատի սիրահարներին։

Եվ, այսպես, ինչի՞ն ուշադրություն դարձնել փայտե շախմատ գնելիս։


    
    

Փայտե շախմատ գնելիս ուշադրություն դարձրե՛ք


    

Փայտե շախմատ գնելիս պետք է ուշադրություն դարձնել նյութի որակին։ Փայտի որակը ազդում է տեսքի, ամրության և դիմացկունության վրա։ Նախընտրությունը պետք է տալ ընկուզենու, հաճարենու, թխկիի, կաղնու, պալիսանդրի և էբանոսափայտից պատրաստված տախտակներին, քանի որ դրանցից ստացվում են բավականին որակյալ և երկարակյաց շախմատներ։

Մինչ շախմատ պատրաստելը ինքներդ կարող եք գնալ և տեսնել փայտը, շոշափել, ուսումնասիրել, հասկանալ՝ արդյո՞ք փայտի որակը համապատասխանում է Ձեր պահանջներին։

Կարող եք ինքներդ գծագրել խաղաքարերը կամ խնդրել վարպետին մինչ պատրաստելը ցույց տալ իր գծագրությունները․ հարկ եղած դեպքում կատարեք անհրաժեշտ փոփոխությունները։

Շախմատի խաղաքարեր պատվիրելը ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քանի որ որակից բացի պետք է չափսերին ուշադրություն դարձնել։ Սահմանե՛ք դրանց չափսերը նախօրոք և համաձայնեցրեք վարպետի հետ հետագա անախորժություններից խուսափելու համար։


    

«Գնել շախմատ» արտահայտության տակ պետք է հասկանալ, որ սա ավելին է, քան ուղղակի ամենօրյա առևտուր։ Փայտե շախմատի հավաքածու ձեռք բերելը յուրահատուկ ներդրում է, այն ոչ միայն արժեքավոր է ձեռագործ լինելու և երկար ջանքեր գործադրելու առումով, այլև ընտանեկան արժեք է։ Ձեր շախմատը երբեք էլ Ձերը չի լինում, այն փոխանցվում է երեխաներին, թոռներին՝ ապագա սերնդին։ Շախմատ ընտրելը պարտավորեցնող գործ է, քանի որ այն պետք է լինի բավականին հետաքրքիր, որպեսզի ուրախացնի տան անդամներին, և միաժամանակ բավականին նրբագեղ, որպեսզի հետ չմնա արագ փոփոխվող աշխարհի պահանջներից։

Գնել շախմատ Երևանում բարդ չէ, քանի որ եթե ոչ ամենալավը, գոնե լավագույն վարպետներից շատերը ապրում և ստեղծագործում են հենց Երևանում, պետք է բաց չթողնել առիթը և հենց այսօր Երևանում պատվիրել շախմատ։

Աղբյուրը` handle.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
219 | 0 | 0
Facebook