Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

1734թ. հայատառ թուրքերեն «Տաղարան» է ձեռք բերել Ազգային գրադարանը

20:47, շաբաթ, 22 մայիսի, 2021 թ.
1734թ. հայատառ թուրքերեն «Տաղարան» է ձեռք բերել Ազգային գրադարանը
    
Այս փոքրիկ կաշեկազմ, կաշվե փականներով գիրքը ալիգատ է՝ պարունակում է երկու գիրք: Կազմակցի գրքերից մեկը 1734 թվականին Կ.Պոլսում Մարտիրոս Սարգսյանի կողմից տպագրված «Տաղարան» -ն է։
Մյուսը Պաղտասար Դպիրի «Փոքրիկ Տաղարան» -ն է՝ տպագրված 1734 թվականին Կ.Պոլսում՝ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու կողմից
Այս հնատիպ կազմակիցն իր արժանի տեղը կգտնի Հայաստանի ազգային գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի հնատիպ գրականության հավաքածուում:
Գիրքն ընդհանուր ունի 280 էջ և ընդամենը 10 սմ է։
Ձեռք բերված գրքից Ազգային գրադարանում այլ օրինակներ չկան՝ ոչ ամբողջական կազմով, ոչ առանձին գրքերով։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1174 | 0 | 0
Facebook