Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Միշիկին միշտ կհիշեցնեն, թե ինչպես անառակ կնոջ նման գիշերով ստիպված եղավ փախնել իր հայրնեիքից

Mishik
Հեղինակ`
Mishik
19:21, երկուշաբթի, 12 ապրիլի, 2021 թ.
Միշիկին միշտ կհիշեցնեն, թե ինչպես անառակ կնոջ նման գիշերով ստիպված եղավ փախնել իր հայրնեիքից
    
Միշիկն ու իր թիմը մեղմ ասած խրախճանքի մեջ են, պատճառն էլ Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքն էր: Առաջին տպավորությունս էլ այն էր, որ այս օրվան հայտնի տնփեսան շատ երկար էր սպասել:
Իսկ, երբ վերլուծում ես երեկ և այսօր միշիկ-նյուզի գրառումները, հոդվածները պարզապես անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի Միշիկը այս անգամ էլ իր ազնիվ շնորհակալական խոսքը հղի Գագիկ Ծառուկյանին, քանզի բավական երկար ժամանակ թաքնված լինելով խոհանոցում վաղուց այս կերպ չէր ինքնահաստատվել:
Իհարկե, ամեն ինչին չափ գոյություն ունի, բայց քանի, որ վերջինս չափազանց ՋԱՀԵԼ է, ինքամոռաց կորցրել է ինքնատիրապետումն ու ամբողջովին տրվել պահի գայթակղությանը: Ինչպես ասեցի ջահել է, դեռ շատ բան չի հասկանում...
Չի հասկանում կհասկացնեն.Կհասկացնեն ու միշտ կհիշեցնեն, որ իր գող սիրտը միշտ էլ դող է լինելու...
Միշտ կհիշեցնեն, որ վերջինս անառակ կնոջ նման գիշերով ստիպված է եղել փախնել երկրից, որպեսզի ավանակին թարս չնստեցնեն:
Կհիշեցնեն նաև աննախադեպ թալանի, պետական սեփականությունները իրենով անելու, խոշոր հանքերում բաժնետերեր դառնալու, կայացած գործարարներին ցուգցվանգ անելով միտումնավոր սննկացնելու և այդ ամենով սեփական պադվալային կենսակերպը քարշ տալու համար:
Ինչպես ասում են, Կարմայի օրենքը միշտ աշխատում է, թաքնվելով և փախնելով պատասխանատվությունից չես փախչի, իսկ որ այդ օրը գալու է, դա միանշանակ է...
Հ.Գ. Ի դեպ լավատեղյակ աղբյուրների համաձայն այս օրերին Միքայել Մինասյանը հեռվից ակտիվ լծված է իր մոտ հարազտներից մեկի հարսանյաց հանդեսի կազմակերպչական աշխատանքներին, որն անցկացվելու է Դվին ռեստորանում և վերջիններս ամեն ինչ անելու են, որ այդ հարսանիքը լինի ռոկոկո-բարոկկո գերշքեղ վիճակների մեջ: Այնպես, որ Միքայել Միասնյանը թող բոլորին իր փչացվածության աստիճանով չդասի...
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
258 | 0 | 0
Facebook
COMMENT.am