Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Վանաձորի մեղվափեթակի եւ լրատվական բոռերի մասին

01:35, երկուշաբթի, 03 սեպտեմբերի, 2012 թ.
Վանաձորի մեղվափեթակի եւ լրատվական բոռերի մասին

Վանաձորի քաղաքապետի ընտրությունները թեժ պայքարի փուլ են մտել: Ամեն մի խոստում, ելույթ, հարցազրույց եւ նույնիսկ սակավամարդ հանդիպում վճռական դեր է խաղում թեկնածուների վարկանիշի՝ այն է թե՝ նրանց ստանալիք ձայների վրա: Սա լավ է: Վերջապես պայքարը ոչ թե ընտրակաշառքի չափի, այլ թեկնածուների ծրագրերի, անձնական համակրանքի ու նրանց աշխատանքի արդյունքն է: Սակայն այս մթնոլորտը ապականում են որոշ լրատվական բոռեր: Սույն պորտաբույծ կենդանիները, ինչպես գիտեք, փեթակ են սողոսկում՝ հույսը դնելով իրենց զոլավոր հետույքների վրա, որոնք նմանություն են ստեղծում աշխատասեր մեղուների համապատասխան մասերի հետ: Եւ ինչ են անում այս լրատվական բոռերը Վանաձորում. խժռում են այն, ինչ բերաններն ընկնի: Որոշ հոտած լրագրողներ, դալկադեմ զորացրված պառավներ, իրենց վերլուծաբան հռչակած ծիտիկներ սկսել են լուտանքներ տեղալ թեկնածուներից մեկի՝ Կարեն Թումանյանի վրա: Սրանք տարօրինակաբար իրենց գոհարները տպում են միայն մի պարբերականում: Թեկնածուի մասին խոսելիս ինչ-որ բոռիկ օգտագործում է, ասենք «ոմն, տխրահռչակ» եւ այլ բառեր, մինչդեռ կարող էր քննադատել առանց այդպիսի բառերի, եթե ասելիք ուներ: Մեկ այլ, կարմիր թշիկներով չկայացած մի քաղաքագետ, որ վերջերս միայն Ջավախքի ալիքներն էր խառնում եւ մեր այնտեղի հայրենակիցներին «փուռը տալիս» հանուն մեծ Ռուսիայի, բարեհաճել է Երեւանից Վանաձոր գալ մի երկու ժամով եւ իր նոթերն է գրել, թե գործող քաղաքապետին այլընտրանք չկա: Այդ գրողը Հրանտ Մելիք-Շահնազարյան անունով մի երիտասարդ է, ով մի քանի ժամ Վանաձոր գալով՝ հանկարծ այդպես է որոշել: Թե ինչու՞ է մի քանի ժամով Վանաձոր խցկվել սույն Հրանտը, պարզ է դառնում, երբ այսուհետ կարդում ես իր իսկ խմբագրած, ավելի ճիշտ կլինի ասել՝ չխմբագրված կայքը: Զարմանալի է, որ լրատվական բոռիկը 5 թեկնածուներից միայն Կարեն Թումանյանի մեղրն է լափում՝ այսինքն փորձում միայն նրան վնաս տալ: Եթե ծրագիր է քննադատում, միայն Կարեն Թումանյանինը, եթե ստեր է փչում, միայն այս թեկնածուի մասին, եթե հայհոյում է, միայն նրան: Էլ չենք խոսում, որ ընկերություն է անում գործող քաղաքապետի մի թիմակցի հետ, ով իբր թե հուշում է բոռիկ Հրանտին, թե իր «բոչկաները» ուր գլորի: Ասենք, սկսում են խոսել Վանաձորում ադրբեջանական ֆիլմերից, մոռանալով, որ Կարեն Թումանյանը դա հրապարակավ դատապարտել է, քննադատում են թեկնածուին, որ նա տեղական լուրերով դատապարտել է սաֆարով կոչված բաշի***ուկի էքստրադիցիան (մյուս թեկնածուները չեն արել) եւ այլն: Քաղաքագետին այսպիսի ստորության է մղում գործող քաղաքապետի մերձավորներից մեկը: Ծիծաղելի է, բայց այդ պարոնի ֆեյսբուքյան գլխավոր նկարն արված է Թուրքիայում, եւ շատ թուրքեր էլ իրենց մայրենի լեզվով ողջունում են այդ էֆենդուն ու ջան-ջիգյար անում հենց այդ նկարի շուրջը: Թե ինչ կապ ունի Թուրքիայի եւ թուրքերի հետ Հրանտի խորհրդատուն եւ Հրանտն ինքը, ինչպես ասում են, ինքներդ եք տեսնում: Ով ծունկ-ծնկի նստի «գյալաջի անի», ում մեղադրեն թուրքամետության համար: Մինչդեռ Կարեն Թումանյանը այն եզակի փաստաբաններից է, ով, օրինակ, դատի էր տվել Ադրբեջանին: Նա է պաշտպանել ու պաշտպանում փախստականների գործերը, նա է զբաղվում օրերս Ստամբուլում քրոջ պատիվը պաշտպանած վանաձորցու գործերով: Այսքանից հետո Բոռիկ Հրանտ Մելիք-Շահնազարյանը վայրահաչում է Կարեն Թումանյանի հասցեին: Սա էլ մի կողմ, թեկնածու կա, ում հոլովակում ակնհայտ երեւում են Ադրբեջանի եւ Իսրայելի դրոշները, իսկ թեկնածու Տիգրան Գրիգորյանն էլ հպարտ ճեմում է դրանց տակ: Այս մասին՝ ոչ մի խոսք: Կարեւորն այն է, վարկաբեկեն մեկին, նրան, ով համարձակվել է դեմ գնալ բարեկամներով, ընկերներով, ախպերներով ու համապատասխան ՍՊԸ-ներով քաղաքը 13 տարի խեղդած ռեժիմի դեմ: Տեսնու՞մ եք, ինչպիսի բոռեր են մտել Վանաձոր: Խնդիրն այստեղ Մելիք-Շահնազարյանի բարոյականությունն է, ավելի ճիշտ դրա լրիվ բացակայությունը: Ես լրագրող չեմ, ես ուղղակի դիտում եմ, թե իմ հարազատ քաղաքում ինչ է կատարվում: Ու ես հասկանում եմ, որ սույն Մելիք-Շահնազարյանը ջուր լցնելով թուրքերի ջրաղացին, ավելի բարձր է գոռում, որ իրեն եւ իր վանաձորցի պատվիրատուին հանկարծ չճանաչեն: Ախր իսկապես թուրքի գործակալները միայն կցանկական, որ Հայաստանում ազատ ընտրություններ չլինեն, որ կաշառակեր ասֆալտապետը ղեկավարի ժողովրդին, որ մանկապարտեզի հայ երեխաների հացի վրա փող աշխատողը լինի Հայաստանի երրորդ քաղաքի ղեկավարը: Այ հենց սա են ուզում թուրքական հատուկ ծառայությունները, Բոռիկ Մելիք - Շահնազարյանը եւ նրա վանաձորյան խորհրդատու-էֆենդին: Շարունակելի:

Վանաձորի քաղաքապետի թեկնածուի պարծանք-նկարը՝ քարոզչական հոլովակից
Վանաձորի քաղաքապետի թեկնածուի պարծանք-նկարը՝ քարոզչական հոլովակից
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3767 | 0 | 0
Facebook