Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Լատերալիզա՞ցիա

Annie
Հեղինակ`
Annie
01:11, չորեքշաբթի, 01 մայիսի, 2013 թ.
Լատերալիզա՞ցիա

Annie Moonwalker
     Վերլուծելով երեխայի լատերային առանձնահատկություններն ու բնույթը, առանձնացնում ենք` աջակողմյան, ձախակողմյան կամ խառը լատերալիզացիաներ: Կարևոր չափորոշիչ է հանդիսանում վերլուծության ժամանակ գնահատել գերիշխող լատերալիզացիան, օրինակ առաջատարը - դոմինանտ է աջ ձեռքը կամ ձախ ձեռքը, կամ աջ աչքը կամ ձախ աչքը: Մարդկանց մեծամասնության կողմնայնացումը կամ լատերալիզացիան աջակողմյան է, և շատ շատերը օգտագործում են և նախընտրում են օգտագործել իրենց աջ աչքը, աջ ոտքը, աջ ականջը: Պատճառները մինչև հիմա հասկանալի չեն, բայց ենթադրելի է` քանի որ ձախ կիսագունդը ուղեղային վերահսկում է կատարում մարմնի աջակողմյան հատվածում, ընդհանուր առմամբ ավելի ուժեղ է, ձախ կիսագունդը դոմինանտում է մարդկանց 90-92% - ի մոտ: Մարդկային մշակույթի հիմնականում աջլիկության միտումը կարող է կենսաբանորեն կատարվել: Երբ մարդը ստիպված է օգտագործել հակառակ ձեռքը, որ մինչև այդ այդպես չէր, դա հայտնի է որպես հարկադիր լատերալիզացիա կամ ինչը նույնն է ավելի ճշգրիտ դեքսթրալիթի – dextrality - laterality: Ճանաչված մի համալսարանում Կելլեի նևրոլոգիական համալսարանում ուսումնասիրություն է կատարվել, և պարզ է դարձել, որ dextrality կամ հարկադրական կողմնայնացումը կարող է լինել այն պատճառով, որ մարդկանց զարգացման պայմաններում ձախլիկությունը նվազում է բարձր տարիքային խմբերում: Երկկողմայնության կամ ambidexterity է այն անձը, որ մոտավորապես նրա մոտ զարգացած է հմտությունները թե’ աջակողմյան և թե ձախակողմյան, մարմնային առումով ևս: Սակայն ճշգրիտ ambidexterity երկկողմանիությունը հազվադեպ է հանդիպում: Որոշակի մարդիկ կարող են գրել աջով, սակայն այլ գործողություններ կատարել ձախ ձեռքով: Հազվադեպ է պատահում նաև այն, որ մարդիկ գերադասում են օգտագործել աջ ոտքը, նախընտրում են օգտագործել ձախ ոտքը, սա կարող է այն պատճառով լինել, որ նրանք հակված են, տրամադրված են ձախլիկությանը, բայց արդեն ի սկզբանե աջլիկներ են: Հոգեբանը իր վերլությության ժամանակ պետք է հաշվի առնել երեխայի բոլոր հատկանիշները: Այստեղ կարելի է նշել այն ուղղությունը, թե երեխան որ ուղղությամբ է դնում պատկերները, դրա հաջորդականությունը: , , The Sequencing, ,

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4584 | 0 | 0
Facebook