Խնդրում ենք սպասել...
Թվիթեր

Հոդվածներ

Հայ կինը միշտ տաղանդավոր է եղել․«Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին՝Արմինե Սարգսյան

news.em
Մամուլի խոսնակ`
news.em
15:38, շաբաթ, 19 դեկտեմբերի, 2020 թ.
Հայ կինը միշտ տաղանդավոր է եղել․«Տաղանդավոր հայուհիներ» խմբի ադմին՝Արմինե Սարգսյան
     Ֆեյսբուքյան հայկական տիրույթում արդեն մեկ տարի է՝ գործում է «Տաղանդավոր հայուհիներ» կոչվող խումբը։ 10 հազարից ավել անդամ ունեցող խմբում, օրական հարյուրավոր հայ կանայք, ներկայացնում են իրենց անզուգական, մեկը մյուսին չնմանվող աշխատանքները։ Ասեղնագործություն, հելյունագործություն, նկարչություն, գոբելեն, ֆուրշեթ, տորթերի ձևավորում, դեմքի գրագետ խնամք և այլ հազարումի տաղանդներ՝ ամեն օր ապացուցում են, որ հայ կանայք ամենատաղանդավորն են։
     Խմբի ադմին՝ Արմինե Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խումբը ստեղծելիս՝ վստահ չէր, որ այն ասսչափ հաջողություն կունենա և այսքա՜ն տաղանդներ կբացահայտի։ Ըստ նրա՝ խումբը ստեղծված է ոչ միայն բացահայտելու տաղանդը, այլ նաև մեկմեկու մոտիվացնելու, խորհուրդներով կիսվելու և ավելի կատարելագործվելու համար։
     Խմբի ամենակարևոր կանոններից է հայատառ գրելն ու ուրիշի աշխատանքներով չներկայանալը։
     Խումբը՝ Արմինե Սարգսյանից բացի ունի նաև երեք մոդերոտոր՝ Նարինե Հարությունյանը, Նարինե Կարապետյանն ու Անուշ Գասպարյանը, որոնք ևս ջանք չեն խնայում խմբի գեղեցիկ, որակյալ ու անխափան գործունեության համար։
     -Ցանկացած կին տաղանդ ունի, միայն պետք է դա բացահայտել եւ աճեցնել․, ասում է՝ Արմինե Սարգսյանը։ Հայ կինը ստեղծող է ու մենք ուզում ենք այդ փաստը հասցնել բոլորին․, ավելացնում է նա։
     Մենք ուրախ ենք, որ խումբը նկատել եք և որոշել եք գրել մեր մասին․, ասում են խմբի մոդերատորները։
     Մենք ենք շնորհակալ այսքան տաղանդավորներ բացահայտելու համար, պատասխանում ենք մենք ու գնում բացահայտելու խմբի տաղանդներին։
    
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
5646 | 0 | 0
Facebook