Ակնեն մաշկային խնդիր է, որն այցելում է մարդուն` անկախ սեռից, տարիքից կամ սոցիալական վիճակից։ Ինչպես արդեն հասկացաք` այսօր ուզում եմ խոսել ակնեի մասին եւ, իհարկե, կիսվել իմ փորձով։
2020 թվականի պատերազմը կյանքիս ամենաողբերգական շրջանն էր, ու ես այդ շրջանում անտանելի սթրես տարա` չարաբաստիկ 44 օրեր, հայրենիքի կորուստ (այստեղ նաեւ ծննդավայր ու տուն) , եղբոր մահ։ Անշու՛շտ այս սթրեսը չէր կարող հետք չթողնել ինձ վրա եւ ահա, ապրիլ ամսից սկսած, դեմքիս սկսեցին հայտնվել առաջին բշտիկները։ Սկզբում չէի հասկանում, թե ինչ է. վերագրում էի ալերգիայի, մազահեռացման մեթոդի սխալ ընտրության, սխալ ընտրված լվացվելու միջոցի կամ կոսմետիկայի եւ այլն։ Սննդակարգիցս բացառեցի բոլոր հնարավոր ալերգեն մթերքները, խնամքի միջոցները, դեկորատիվ կոսմետիկան եւ դեմքի մազահեռացումը դադարեցրի։ Սկսեցի ուսումնասիրել արեւմտյան երկրների դերմատոլոգների հրապարակումները, որպեսզի հասկանայի` խնդիրը։ Արդյունքում գնեցի անհավանական թանկ միջոցներ, օգտագործեցի դրանք բոլորը միաժամանակ եւ արդյունքում էլ ավելի վնասեցի մաշկս։ Այստեղ հարկ է նշել, որ դեռ չունեի որեւէ ախտորոշում։
Բայց ահա, հրաշք կատարվեց. ֆեյսբուքյան խմբերից մեկում խորհուրդ տվեցին դիմել մաշկաբան
Ռշտունի Բաբայանին։ Դիմեցի եւ չէի կարող չկիսվել ձեզ հետ։ Ուղիղ տասը օր ստանում եմ իր նշանակած բուժումը եւ ամեն հաջորդող օրը զգում եմ փոփոխությունը։ Եվ դա փոքր փոփոխություն չէ. ամիսներով չանհետացող բշտիկները սկսել են չորանալ եւ անհետանալ։ Սա, ինչպես եւ իմ նախորդ ու հաջորդ բոլոր գրառումները գովազդ չեն եւ չեն կարող հիմնված լինել ստի վրա, վստահ եմ՝ արդեն գիտեք: Կիսվեցի ձեզ հետ, որպեսզի եթե ունեք մաշկային խնդիր, չլսեք աջուձախ տված խորհուրդները (որոնք կարող են ավելի խորացնել խնդիրը), չգնեք հազարումի միջոցներ եւ դիմեք բանիմաց ու հոգատար մասնագետի։ Ես` որպես մարդ, ով արդյունք է տեսել դեռ տասն օրվա ընթացքում (բուժումը մեկ ամիս պետք է շարունակեմ) , խորհուրդ եմ տալիս բժիշկ
Ռշտուն Բաբայանին։
Կազմեց՝ Լիլիթ Մալխասյանը