Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բալայաժ, շատուշ, օմբրե

Arman
Հեղինակ`
Arman
21:54, հինգշաբթի, 10 դեկտեմբերի, 2020 թ.
Բալայաժ, շատուշ, օմբրե

Շատուշը, բալայաժը և օմբրեն մազերի մասնակի գունաբացման տեխնիկաներ են։

Դրանց միավորում է գույնի տարածումը։ Գույնի տարածում է կոչվում երանգների անցումը բացից մուգի և հակառակը։

Դեպքերի մեծամասնությունում շատուշը, բալայաժը և օմբրեն կատարվում են մազափնջերի գունաբացման և անհրաժեշտ գույնով հետագա գուներանգման միջոցով։
    
    

Բալայաժ

Ֆրանսերենից "balayage" թարգմանաբար նշանակում է "ավլել"։ Գունաներկողը ներկանյութով մազերը պատում է ավլելու շարժումներով (այստեղից է տեխնիկայի անվանումը) ։
     Տվյալ տարբերակում, ինչպես և շերտաներկման (мелирование) ժամանակ, հիմնականը գույների կոնտրաստային համակցումն է։ Որպես հիմք վերցվում է բնական գույնը և, մազերի երկարության մեջտեղից մինչև ծայրերը գույնի տարածմամբ, ստեղծվում են բաց մազափնջեր...
    
    

Շատուշ

"Շատուշ" ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է "այծի փափկամազ"։ Անվանումը ստացել է այն պատճառով, որ մազերը ներկելուց առաջ պետք է գզել և սանրել (փափկամազի տեսք է ստանում):
     Շատուշը երբեմն անվանում են կատարելագործված օմբրե։ Գունաբացվում է մազերի երկարության մոտավորապես կեսը։ Սակայն պարտադիր կատարվում է գույնի գեղեցիկ տարածում...


    

Օմբրե

"Օմբրեն" ֆրանսերեն բառ է, որը թարգմանվում է որպես "ստվեր"։
     Օմբրեն ենթադրում է սահուն (իսկ երբեմն էլ՝ ոչ այդքան) անցում մազերի մուգ երանգից դեպի բացը։ Արմատներին ձեռք չի տրվում, իսկ ծայրերը ներկվում են ավելի բաց երանգով։ Օմբրեն մազերի ծայրերին տալիս է այրվածի էֆեկտ...


     Մազերի մասնակի գունաբացման ծավալուն նկարագրությունը կարդացեք այստեղ ➡️➡️ Բալայաժ, շատուշ, օմբրե

Աղբյուրը` Կուպոն.հայ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
13373 | 0 | 0
Facebook