Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 հունվարի, 2021 թ.

Հոդվածներ

ՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Tereza Mikaelyan
Հեղինակ`
Tereza Mikaelyan
12:18, ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ.
ՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    

ՄԻ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ


    

Մի պատմություն պիտի պատմեմ,

Այն կգրվի դասագրքում,

Որ դաս առնեն հետագայում,

Թե ոնց եղավ Հայոց երկրում

Մի չլսված ողբերգություն:


    

Աշխարհի գողտրիկ այս երկրամասում

Ապրում էր խաղաղ մի ողջ ժողովուրդ,

Իր օրվա հացով, ահել-ջահելով

Աստծուն փառք տալով:


    

Բայց մի օր հանկարծ մի բոթ բարձրացավ՝

Թե գաղտագողի մի պալատական

Երկրի դարպասն է թաքուն բաց արել,

Թշնամին եկել ավազակային իր զորախմբով

Սրի է քաշել թե՛ ծեր, թե՛ մանուկ,

Ինքն էլ՝ թալանել մեր գանձարանից

Գանձեր անհամար,

Բայց որ պարտակի՝ լույսը չբացված,

Տարել լցրել է մեծ գետը վարար:


    

Այս լուրն տարածվեց, լսվեց լաց ու կոծ,

Բռնեցին բերին այս չարագործին,

Բոլորի առաջ հայտարարեցին,

Որ սրա նմանը դեռ այս աշխարհում

Չի՛ եղել երբեք այսքան խաբեբա,

Նա իր համախոհ կնոջ մատնությամբ

Դարպասն է բացել թշնամու առաջ,

Որ ժողովրդին քնի մեջ սպանեն:


    

Երբ որ դատավորն նրան հարց տվեց,

Թե՝, , Ա՛յ խենթ-խելառ, ինչու՞ արեցիր,

Գանձերն էլ տարար ջուրը գցեցիր, , :

Ի՜նչ ասի լավա՝, , Որ ապացուցեմ,

Թե քանի՞ խելոք կարող են հանել, , :

- Ինչու՞ չենք կարող, դու ա՛յդ էլ կասե՞ս,

Թե որ բոլորից այդքան խելոք ես:


    

Ու ո՛չ այս, ո՛չ այն, նա պատասխանեց.

- էդ քանի՞ խելոք դուք պիտի գտնեք,

Որ գետի ջրի առաջը առնեք,

Թափված գանձերի տեղը որոշեք:


    

Դատավարությունն տևեց հիսուն օր,

Եւ դատավորներն շատ ջանք թափեցին,

Սակայն չգտան նման արարքը դատապարտելու

Եւ ոչ մի օրենք՝ գրված աշխարհում:

Բայց արի ու տես, որ խելոք մարդիկ

Իրոք փնտրում էին լուծումն այս հարցի,

Հանկարծ հայտնվեց մի մարդ ծերունի,

Եւ այսպես ասեց՝

, , Չկա հանցավոր ըստ օրենքների,

Ուրեմն ի՞նչ անենք, ,

Ու խորհուրդ տվեց՝ արդարությունը

Աստծո օրենքով ի կատար ածեն՝

, , Ակն ընդ ական, ատամն ընդ ատամ, ,

Այս պարագայում՝ բազում զոհերի

Թափված արյան դեմ այդ դավաճանի

Մահվան վճիռը ի կատար ածվի:

Իսկ այնուհետև խելք-խելքի տվեք,

Որ կարողանանք մեր պապենական

Գանձերն ետ բերենք:


    

Ք.Երևան - 04.12.2020

ԹԵՐԵԶԱ ՄԻՔԱԵԼՅԱՆ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1548 | 0 | 0
Facebook
COMMENT.am