Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 30 հոկտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Մեր ԶԻՆՎՈՐ-ը չի՛ փախչի ո՛չ մի արկի ձայնից, դիրքը` չի՛ լքի

Arsi Gaspar Journalist
Հեղինակ`
Arsi Gaspar Journalist
17:38, երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2020 թ.
Մեր ԶԻՆՎՈՐ-ը չի՛ փախչի ո՛չ մի արկի ձայնից, դիրքը` չի՛ լքի
     Քաղաքական որոշ տհասներ պատրաստ են շեֆի համար ոտնաման դառնալ, միայն թե չխախտե՜ն ստրկամտության իրենց երդումը ...
    
     Աբրահամ Գասպարյան.
ՙՉե՜մ իջնի որևէ տհասի մակարդակի, որպես ականտես ու մասնագետ՝ մեկ անգամ և՜ս հորդորում եմ, հասկացողը՝ կհասկանա, հասցեատերն էլ գիտի, որ իրե՜ն եմ դիմում. ՙԹարգե՜ք կրկեսը, էժան պրոպագանդան, ձեր բռնած մկների չափ կատու՜ ենք որսացել, հայրենի հողի կես թիզը չե՜մ փոխի ամենալավ իշխանությամբ, կամ՝ ամենաընտի՜ր ընդդիմությամբ, կամ չգիտե՜մ ինչով. Ու՛ր մնաց որևէ խեղված համարձակվի իմ աչքի առաջ նահատակված, կամ մինչև այս պահն արյուն թափած ընկերոջ սխրանքը թերագնահատել, ինչ-որ չկայացա՜ծ ՙՌեմբո՚-յի կերպար ստեղծել, ֆետիշացնե՜լ նրան, ոտնահարե՜լ մյուս ծառայողների արժանապատվությունը՝ ո՜վ ուզում է լինի, կվերանա՜մ կիրթ մարդու կերպարից. Թե՜ անցյալում և, թե՜ ապագայում հայությունն ունի ՀԵՐՈՍ - ի միայն մե՜կ անքննելի կերպար, մնացած բոլորը երկրորդական են. Վա՜յ մեզ, եթե կասկածենք մեր ռազմական գենին, վա՜յ մեզ, եթե այդտեղ դավաճան փնտրենք. Այդտեղ դավաճան չկա՜. Եթե դրանից որևէ մեկի տոտեմը փշրվելու է՝ ոչի՜նչ, ավելի լավ է անձնական խո՛ր դրամա ապրի, քան դավաճան փնտրի պատերազմող բանակի կազմում. Մեր ԶԻՆՎՈՐ-ն առաջի՜նը կծածկի մարմնով իր ընկերոջը, չի՜ փախչի ո՜չ մի արկի ձայնից, դիրքը` չի՜ լքի, հրամանատարի հրամանները կկատարի այնպե՜ս, ինչպե՜ս երդվել է, ինչը չէի՜ ասի քաղաքական որոշ տհասների դեպքում, որոնք պատրաստ են շեֆի համար ոտնաման դառնալ, միայն թե՜ չխախտեն ստրկամտության իրենց երդումը՚՚.
    
     Շարունակությունը՝ տեսանյութում ...
Վա՜յ մեզ, եթե կասկածենք մեր ռազմական գենին, վա՜յ մեզ, եթե այդտեղ դավաճան փնտրենք. Այդտեղ դավաճան չկա՜.
Աղբյուրը` ArmNews
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
450 | 0 | 0
Facebook