Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ

Արհմիություններ
Մամուլի խոսնակ`
Արհմիություններ
04:09, չորեքշաբթի, 09 սեպտեմբերի, 2020 թ.
ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏՈՒՄ
    

2020 թ. սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ Արա Ղահրամանյանը։
     Նիստին մասնակցել են ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի անդամներ՝ Պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների «Համերաշխություն» ճյուղային հանրապետական միության նախագահ Յուրի Ավանեսյանը, Առևտրի, հասարակական սննդի, կոմունալ կենսածառայությունների աշխատողների արհկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էռնիկ Ծատրյանը, Ագրոարդյունաբերության աշխատողների արհկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Վիլեն Ղահրամանյանը, Կրթության, մշակույթի և սպորտի աշխատողների «Այգեշատ» քաղաքային միության նախագահ Ալվինա Ծատրյանը, ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի գլխավոր հաշվապահ Լենա Մովսեսյանը, «Արհմիություններ» թերթի գլխավոր խմբագիր Արիս Գրիգորյանը։
     Նիստի քննարկմանն են ներկայացվել հետևյալ օրակարգային հարցերը.
     1. «Արհմիություններ» թերթի խմբագրական խորհրդի կազմի հաստատման մասին։
     2. «Արհմիություններ» թերթի պատվոգիր հիմնադրելու մասին։
     3. «Արհմիություններ» թերթի «Տարվա աջակից» մրցանակ («Արհմիություններ» թերթի համապատասխան վկայագրով պարգևատրմամբ) հիմնադրելու մասին։
     4. «Արհմիություններ» թերթի «Տարվա լավագույն հրապարակում» մրցանակ («Արհմիություններ» թերթի համապատասխան վկայագրով պարգևատրմամբ) հիմնադրելու մասին։
     «Արհմիություններ» թերթի խմբագրական խորհրդի կազմի հաստատման մասին հարցի վերաբերյալ հանդես է եկել ԱՀ ԱՖ խորհրդի նախագահ Արա Ղահրամանյանը։
     Օրակարգային մյուս հարցերը ներկայացրել է «Արհմիություններ» թերթի գլխավոր խմբագիր Արիս Գրիգորյանը։ Այնուհետև ներկայացրած հարցերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն։
     Հաշվի առնելով հնչած զեկույցներն ու դրանց շուրջ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչած կարծիքները՝ ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհուրդը արհմիությունների ֆեդերացիայի, ճյուղային, շրջանային և քաղաքային արհմիությունների, ինչպես նաև՝ արհկազմակերպությունների կողմից կատարվող աշխատանքներն ավելի պատշաճ ձևով լուսաբանելու նպատակով «Արհմիություններ» թերթի գործունեությունն առավելս կարգավորելու համար որոշել է՝
     1. Հաստատել «Արհմիություններ» թերթի խմբագրական խորհրդի 5 (հինգ) հոգուց բաղկացած կազմ։
     «Արհմիություններ» թերթի խմբագրական խորհրդի կազմում ընդգրկել ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի նախագահ Արա Դավիթի Ղահրամանյանին, «Արհմիություններ» թերթի գլխավոր խմբագիր Արիս Արսենի Գրիգորյանին, ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի գլխավոր հաշվապահ Լենա Բենիամինի Մովսեսյանին, ԱՀ պետհիմնարկների աշխատողների արհկազմակերպությունների «Համերաշխություն» ճյուղային հանրապետական միության նախագահ Յուրի Բաշիրի Ավանեսյանին, ԱՀ առևտրի, հասարակական սննդի, կոմունալ կենսածառայությունների աշխատողների արհկազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Էռնիկ Սարոյի Ծատրյանին։
     2. Հիմնադրել «Արհմիություններ» թերթի պատվոգիր՝ «Արհմիություններ» թերթի էջերում արհմիութենական կյանքի լուսաբանմամբ հաճախակի հանդես եկող լրագրողներին, ինչպես նաև խմբագրության աշխատանքին ըստ ամենայնի նպաստող մտավորականներին, հասարակական-քաղաքական գործիչներին, ինչպես նաև՝ իրավաբանական անձանց խրախուսելու նպատակով։
     3. Հիմնադրել «Արհմիություններ» թերթի «Տարվա աջակից» մրցանակ՝ «Արհմիություններ» թերթի խմբագրությանը տարվա ընթացքում նյութական ու բարոյական աջակցություն ցուցաբերած ֆիզիկական և իրավաբանական անձանց «Արհմիություններ» թերթի համապատասխան վկայագրով պարգևատրմամբ խրախուսելու նպատակով (հաղթողը որոշվում է խմբագրական խորհրդի կողմից) ։
     4. Հիմնադրել «Արհմիություններ» թերթի «Տարվա լավագույն հրապարակում» մրցանակ՝ տարվա ընթացքում «Արհմիություններ» թերթի էջերում արհմիութենական կյանքի լավագույնս լուսաբանած հեղինակին «Արհմիություններ» թերթի համապատասխան վկայագրով պարգևատրմամբ խրախուսելու նպատակով (հաղթողը որոշվում է խմբագրական խորհրդի կողմից) ։
     Այսքանով՝ ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի հերթական նիստն ավարտել է իր աշխատանքները։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1017 | 0 | 0
Facebook
COMMENT.am