Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 30 սեպտեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

ԼՂՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Արհմիություններ
Մամուլի խոսնակ`
Արհմիություններ
01:37, չորեքշաբթի, 02 սեպտեմբերի, 2020 թ.
ԼՂՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սիրելի հայրենակիցներ՝ Արցախում, Հայաստանում, Սփյուռքում։ Արցախի Հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մաս կազմող հարգարժան արհմիութենականներ։ Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ այս սրբազան տոնի՝ Արցախի Հանրապետության օրվա կապակցությամբ։ Չեմ ուզում կրկին հիշեցնել այն դժվարությունների մասին, որոնց միջով հասել ենք մինչև 1991-ի սեպտեմբերի 2-ը։ Առավել դժվարը, թերևս, դրանից հետո էր, երբ մեր հակառակորդն արդեն ամեն ինչ անում էր բացահայտ, առանց քողարկելու, սքողելու, կեղծելու, շողոքորթելու, բայց մենք ուժ գտանք մեր մեջ՝ դիմադրելու ու դիմագրավելու։ Եվ՝ դիմացանք։ Դիմացանք՝ մեր որդիների, եղբայրների, հայրերի տոկունության, խիզախության, անձնվիրության շնորհիվ։ Այո, շատ թանկ գին վճարեցինք, բայց կարողացանք վերանվաճել ազատ ու անկախ գոյատևելու մեր իրավունքը։ Այսօր մենք ունենք ազատ ու անկախ երկիր՝ շնորհիվ այդ նվիրյալների, ովքեր չխնայեցին ոչինչ։Այսօր մենք նաև ունենք արժանի սերունդ, որ հավատարիմ է իր նախորդների գաղափարներին և պատրաստ է, ինչպես 2016-ի ապրիլը հաստատեց, պաշտպանել մեր ձեռքբերումները։

Կրկին անգամ ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։ Թող խաղաղ ու անամպ երկնքի ներքո բարգավաճի մեր երկիրը։ Թող մեր բոլորիս ջանքներն ուղղված լինեն պետականակերտման վեհ գործին։ Երջանկություն՝ ձեր ընտանիքներին, խաղաղություն՝ մեր հայրենիքին։


     Արա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
    
ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի նախագահ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
1346 | 0 | 0
Facebook
COMMENT.am