Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կեղծ և նվաստացնող կոչեր, հրադադարի մուրում, սա են ապացուցում Նիկոլ-Աննա դուետի անիմաստ ջանքերը. Վահան Բաբայան

18:53, շաբաթ, 25 հուլիսի, 2020 թ.
Կեղծ և նվաստացնող կոչեր, հրադադարի մուրում, սա են ապացուցում Նիկոլ-Աննա դուետի անիմաստ ջանքերը. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կեղծ և նվաստացնող կոչեր, հրադադարի մուրում, սա են ապացուցում Նիկոլ-Աննա դուետի անիմաստ ջանքերը:

Հայաստանը հաղթանակած պետություն է որտեղ լինելու է անկասկած Հայ գրականություն, Եկեղեցու պատմություն, Հայոց պատմության մեջ էլ անկասկած լինելու է հայրենսիրություն բառը, ոչ թե զրո այլ հարյուր անգամ:

Դուք էլ անելիք չունեք ստեղ, դուք ապականել եք մեր երկիրը, խառնել եք ազգին իրար, կործանել եք տնտեսությունը, հոգևոր և ազգային արժեքները, սպանել եք մարդկանց վերջին հույսը, տապալել եք համավարակի դեմ պայքարը, հային հանել եք հայի դեմ, թողեք հեռացեք քանի դեռ ուշ չի:

Հերիք եղավ ազգի անունից թշնամուն խաղաղասիրական կոչեր անեք, ում՞եք էշի տեղ դրել:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3981 | 0 | 0
Facebook