Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Մինչ իշխանությունը քարուքանդ է անում Հայաստանը Սերժ Սարգսյանը փրկում է մեր դեմքը արտաքին աշխարհում. Վահան Բաբայան

02:21, հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Մինչ իշխանությունը քարուքանդ է անում Հայաստանը Սերժ Սարգսյանը փրկում է մեր դեմքը արտաքին աշխարհում. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Մինչ իշխանությունը քարուքանդ է անում Հայաստանը Սերժ Սարգսյանը փրկում է մեր դեմքը արտաքին աշխարհում

Նախագահ Սարգսյանը այսօր հանդես է եկել ելույթով ԵԺԿ տեսակոնֆերանսին և անդրադարձել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության ու անվտանգության մի շարք հարցերի:
     Սերժ Սարգսյանը ճիշտ և իրական բնորոշում է տվել իր ելույթում պոպուլիզմի քաղաքական վիրուսով ախտահարված Հայաստանի իշխանությունների ապաշնորհ գործունեությանը:

Սարգսյանը հանդիպման մասնակիցների հետ խոսել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունության և անվտանգության ապահովման խնդիրների մասին:
     Նախագահը բարձրաձայնել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, ինչը առաջին հերթին օրվա իշխանության խնդիրն է, սակայն բոլորս էլ տեսնում ենք, թե Արցախի խնդրի գերկարևոր հարցերի փոխարեն Նիկոլ Փաշինյանը ինչով է զբաղված:
     Սերժ Սարգսյանը իր մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի կողմից համավարակի ընթացքում հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումների կապակցությամբ, քանի որ Արցախի հերոսը մտածում է Արցախի անվտանգության այլ ոչ թե Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու կամ Ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ գտնելու մասին:

Սերժ Սարգսյանն այսօր խոսել է նաև Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգի մասին:
     Եվրամիության և Հայաստանի միջև դեռևս 2017 թվականին ստորագրված՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման ընթացքի մասին` նշելով, որ Հայաստանի կառավարության ջանքերը բավարար արդյունավետ չեն:

Ի վերջո գոնե հիմա մարդիկ պետք է հասկանան, որ Սերժ Սարգսյանը չլինելով երկրի ղեկավար, տեղեկատվական ու քարոզչական հարվածների ենթարկվելով, նույնիսկ քաղաքական հետապնդումների կենտրոնում հայտնվելով աշխատում է նույն եռանդով հանուն պետության, հանուն Հայաստանի և Արցախի անվտանգության և խաղաղ ապագայի»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1601 | 0 | 0
Facebook
COMMENT.am