Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 09 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Հայաստանում տիրող իրավիճակը վկայում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ. Գարիկ Ուրումյան

19:47, չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Հայաստանում տիրող իրավիճակը վկայում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ. Գարիկ Ուրումյան

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրոմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում տիրող իրավիճակը վկայում է, որ մեզ սահմանադրական փոփոխություն պետք չէ

Հայաստանում օրեցօր ավելանում են կորոնավիրուսով վարակվածները, Հայաստանն ավելի խայտառակ վատ «ռեկորդներ» է գրանցում, սակայն Հայաստանը նաև երկրագնդի վրա եզակի երկրներից մեկն է, որտեղ բոլոր բնակիչներից անխտիր պահանջում են, որպեսզի մարդիկ փողոցում և բացօթյա վայրերում դիմակ կրեն: Իսկ երեկ կառավարությունը հայտարարեց, որ այսօրվանից անձը հաստատող փաստաթղթերի առկայությունը դառնում է պարտադիր, այնինչ տվյալ պահի դրությամբ կառավարության նիստ չէր եղել և նման հարց չէր դրվել քննարկման և ոչ էլ նման բովանդակությամբ որոշում է կայացրել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը և, ի դեպ, չէր էլ կարող, քանի որ պարետ լինելը չի նշանակում, թե նա կարող է ցանկացած մտացածին որոշում սահմանել, դարձնել օրենք ու պարտադրել:
     Սակայն արի ու տես, որ դա այդպես չէ և որ «թավշյա» հեղափոխականները շատ լավ էլ կարողանում են ցանկացած բանը հայտարարել և պարտադրել ժողովրդին, իսկ օրենքի պահապան ոստիկաններն էլ նրանց համար ծառայում են որպես բութ գործիք:
     Հիշեցնենք, որ ընդամենը 2 օր առաջ՝ հունիսի 15-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր. «ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը» և «Այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»:
     Սակայն ի՞նչ շրջանի մասին է խոսքը, այդ ի՞նչ շրջանում է գտնվում Հայաստանը: Այսօրվա իրականությանը նայելիս տեսնում ենք, որ քաղաքացին ամենևին էլ իրենը չի համարում սահմանադրությունը և ոչ էլ դրա իմաստն ու նշանակություն է տեսնում: Սահմանադրությունն այսօր չի գործում, և կայացվելիք որոշումներն ու օրենքները չեն բխում սահմանադրությունից: Այդ կառավարությունն էր, որ ինքն իրեն սահմանադրություն է համարում և, հավանաբար էլ, ավելի է ցանկանում «ոտքը պնդել» և իր ազատությունները ամրագրել նաև սահմանադրության փոփոխություններով՝ օրենքով: Այնինչ այսօր էլ, չնայած, տեսնում ենք, որ «թավշյա կառավարությունն առանց այդ փոփոխությունների էլ իրեն վատ չի զգում և իր ուզած որոշումը կարողանում է սահմանել և հաստատել, առանց որևիցե սահմանադրության էլ»:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1562 | 0 | 0
Facebook
COMMENT.am