Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բոլոր կուսակցություններն ընդդեմ Տարոն Մարգարյանի

15:16, շաբաթ, 27 ապրիլի, 2013 թ.
Բոլոր կուսակցություններն ընդդեմ Տարոն Մարգարյանի
    
    

Մայիսի 5-ին Երևանում տեղի կունենան Երևանի ավագանու ընտրություններ: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել ՕԵԿ-ը, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարև Երևան» դաշինքը, «Առաքելություն» կուսակցությունը և ՀՀԿ-ն, ի դեմս գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի:

Կարծես թե այսօր բոլոր քաղաքական ուժերը իրենց քարոզչությունը թողել են, և միայն զբաղվում են անձամբ Տարոն Մարգարայանի դեմ աշխատելով: Իրենց քարոզչական հանդիպումների ժամանակ հիմնական մեխը ոչ թե դնում են իրենց ծրագրերի, այլ հակառակը, թե ինչքան վատն է Տարոն Մարգարյանը և ՀՀԿ-ն:

Տարոն Մարգարայանն ու ՀՀԿ-ն տարբեր բաներ են

Շատերը լավ են հասկանում, որ Տարոն Մարգարյանի և Հայաստանի հանրապետական կուսակցության միակ կապը այն է, որ Տարոն Մարգարյանը այդ կուսակցության պարզապես անդամն է: ՀՀԿ-ն իր բոլոր թերություններով ոչ մի այլ առնչություն չունի Տարոն Մարգարյան անձի հետ: ՀՀԿ-ն վերջին տարիներին շատ ձախողումներ է ունեցել, սակայն դրանց հետ ոչ միան ուղիղ առնչություն չունի Տարոն Մարգարյանը: ՀՀԿ-ի հեղինակությունը գրեթե կրկնակի քիչ է Տարոն Մարգարյանի հեղինակությունից, և հակառակը, Տարոն Մարգարյանին ՀՀԿ-ն ավելի շատ խանգարում է, ոչ թե օգնում: Բանն այն է, որ ՀՀԿ մի շարք անդամներ անմիջական մեղավորություն ունեն երկրում տիրող իրավիճակի հետ, իսկ այդ ամենում ոչ մի մեղավորություն չունի Տարոն Մարգարյանը: Հակառակը, բոլորը երանությամբ են հիշում Տարոն Մարգարյանի երջանկահիշատակ հորը՝ Հայաստանի երկարակյաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, ում պաշտոնավարման տարիները Հայաստանի անկախության պատմության մեջ ամենալավ տարիներն են եղել: Շարժվելով հին հայկական առածով, նկատենք. «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»:

Տարոն Մարգարյանի նախորդները

Մինչ Տարոն Մարգարյանը, Երևանն ունեցել է մի շարք քաղաքապետեր, վերջին երկուսը՝ ՀՀԿ համամասնական ցուցակից են եղել, Գագիկ Բեգլարյան և Կարեն Կնարապետյան: Տարոն Մարգարյանը 2 տարի էլ չկա, ինչ ստանձնել է Երևանի քաղաքապետի պարտականությունները: Այսօրվա անբարենպաստ մայրաքաղաքի համար Տարոն մարգարյանը դեռևս ոչ մի պատասխանատվություն չունի, որովհետև նա դեռ հասցնում է վերացնել այն թերությունները, ինչ ժառանգել է: Գրքավաճառներին տարածքից զրեկելու համար շատերը մեղադրում են Տարոն Մարգարյանին, Մաշտոցի պուրակի իրավիճակի համար՝ նույնպես, սակայն եկեք տեսնենք, որ կրպակների ապամոնտաժման գործընթցը սկսել է Տարոն Մարգարյանի նախորդը՝ Կարեն Կարապետյանը, իսկ երիտասարդական մետրոի գրավաճառների տարածքը անհատին վաճառվել է ավելի վաղ:

Այս երկուսի պատասխանատվությունը ընկավ Տարոն Մարգարյանի վրա, ով ընդհանրապես ոչ մի կապ չուներ այդ ամենի հետ:

Արդյունքում

Արդյունքում, չի կարելի Տարոն Մարգարյանին նույնականացնել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ, քանի որ Տարոն Մարգարյանի մասին այսքան ժամանակ ոչ ոք ոչ մի բողոք չի հայտնել, որը հիմնավորված կլինի: Արդյունքում ՀՀԿ-ն ավելի շատ խանգարում է Տարոն Մարգարյանին, քան օգնում:

Իսկ վերջում, կուսակցությունները ավելի ճիշտ կանեն որ զբաղվեն իրենց անհատական քարոզչությամբ, քան պախարակել մի մարդու, ով դեռ 2 տարի էլ չի կառավարել քաղաքը, և ով հասցրել է արդեն շատ բարեփխումներ կատարել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3939 | 3 | 0
Facebook