Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հեքիաթ այն մասին, թե ինչպես Այբը հանդիպեց Բենին

00:43, ուրբաթ, 26 ապրիլի, 2013 թ.
Հեքիաթ այն մասին, թե ինչպես Այբը հանդիպեց Բենին

Ժուկով-ժամանակով մի տառ էր ապրում, անունը` Այբ: Քայլում էր Այբը մենակ ու չէր կարողանում մի լավ ընկեր գտնել: Ճամփորդում էր երկրեերկիր, բայց իրեն համապատասխան ընկեր չէր գտնվում.վրացերենը չափից ավելի պարզունակ էր, հունարենի հնչյունները թերի էին, իսկ գերմաներենը դեռ չէր ստեղծվել…

Մի օր էլ, երբ արևն արդեն թեքում էր իր ոսկեզօծ պսակը, Այբը հորիզոնում մի ստվեր նկատեց: Դու մի ասա` դիմացից էլ էր մի տառ գալիս: Սիրտը ուրախացավ, աչքեը լցվեցին, ու որտքերն ակամայից ավելի արագ շարժվեցին: Մոտեցավ ու անթաքույց ուրախությամբ գրկեց: Ծանոթացան. Սրա անունն էլ Բեն էր: Այբը չէր պատկերացնում նույնիսկ, որ կարող էր նման մի ընկեր գտնել: Բենն էլ իր հերթին իր ուրախությունը կիսեց Այբի հետ, ու միասին քայլեցին դեպի Բենի բնակավայրը: Ճանապարհի ընթացքում պարզվեց, որ Բենի հետ նաև շատ այլ տառեր են ապրում, սակայն բոլորն էլ մեծամիտ են, և ճամբարում քաոս է տիրում: Բնակավայրն էլ յոթ սարի ու յոթ լճի հետևում էր. Մինչև տեղ հասան, արևը մաշվեց ու երկնքի գույնն էլ փոխվեց: Ու, երբ որ տեղ հասան, մնացած տառերն ըմբոստացան ու ասին, որ նոր ընկեր չեն ուզում, եղածն էլ բավական է: Ուզում էին Այբին դուրս անել ճամբարից: Սակայն Այբը, որ հայոց հովասուն սարերի բարիքով և անմահական ջրով էր սնվել, ավելի ուժեղ գտնվեց ու սաստելով բոլորին` այսպես խեսեց.

-Ո՜վ եղբայր տառեր, ի՞նչ եմ արել ես ձեզ, որ ինձ ընդունել չեք ցանկանում: Արդարության համար իմ պայմանն այն է, որ մինչև դուք չեք կարողանա ձեր գլխի մազերը հատ-հատ հաշվել, ես կապրեմ այստեղ: Հարգանք, սեր և հավասարություն կտիրի այս երկրում:

-Համաձա՜յն ենք, համաձա՜յն ենք, -գոչեցին բոլորը միաբերան:

Երկրում սեր ու հարգանք տիրեց, ու այդ սիրուց ծնվեցին փոքրիկ ու բարի տառեր` փոքրատառերը: Պայմանը մնում է պայման, ու մեծատառերը մինչև օրս էլ հաշվում են իրենց գլխի մազերը, բայց հենց հասնում են կեսին, հաշիվը խառնում ու նորից են սկսում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
11654 | 0 | 0
Facebook