Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՒսանողները մասնակցում են ՙՀասարակագիտություն՚ առարկայի հեռավար ուսուցմանը

19:10, շաբաթ, 04 ապրիլի, 2020 թ.
ՈՒսանողները մասնակցում են ՙՀասարակագիտություն՚ առարկայի հեռավար ուսուցմանը
     Մասնագիտական առարկաներին զուգընթաց Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ուսանողները մեծ սիրով ու պատասխանատվությամբ են մոտենում նաև ՙՀասարակագիտություն՚ առարկայի դասավանդմանը:
     Վերջերս կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում ուսումնարանում անցկացվում են հեռավար դասընթացներ:
     ՈՒսումնարանի ՙՀասարակագիտություն՚ առարկայի դասախոս Ժ. Ասլանյանը տեխնիկական միջոցների համադրմամբ ուսանողներին է ուղարկում տեսանյութեր և լուսանկարներ և դրանցով կազմակերպում հեռավար դասընթացներ:
     - Հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր, -ասում է դասախոս Ժ. Ասլանյանը և հավելում. հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2959 | 0 | 0
Facebook