Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ստեղծված իրավիճակից դուրս գանք հպարտ կեցվածքով

12:08, շաբաթ, 28 մարտի, 2020 թ.
Ստեղծված իրավիճակից դուրս գանք հպարտ կեցվածքով
     Կորոնավիրուսի համաճարակի պատճառով ուսումնական պարապմունքների դադարեցումից անմիջապես հետո Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում իրականացվել և այժմ էլ շարունակվում է ուսումնական գործընթացի առցանց կազմակերպումը։
     Ուսումնարանի մանկավարժները օգտագործելով իրենց հարմար առցանց/էլեկտրոնային/ բոլոր հնարավոր հարթակները և գործիքները «ZOOM», «VIBER», «Messenger» և այլն/ ուսանողներին ուղարկում են ուսումնառության թեմատիկ պլաններով նախատեսված դասավանդման նյութերը՝ ըստ դասացուցակի։ Յուրաքանչյուր օրվա ավարտին հրապարակվում է դասացուցակով անցկացված դասերը, իսկ շաբաթվա ավարտին մանկավարժները ներկայացնում են հակիրճ հաշվետվություններ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ։
     - Եկեք փորձենք ստեղծված իրավիճակից դուրս գալ հպարտ կեցվածքով, - ասում է ուսումնարանի տնօրենի տեղակալ Ս. Խաչատրյանը և հավելում.
     Ապագայի նկատմամբ լավատես լինենք, բոլորս մասնակցենք հեռավար դասապրոցեսին, որպեսզի հետագայում ափսոսանքով չհիշենք բաց թողնված ժամանակի մասին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2676 | 0 | 0
Facebook