Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երևանի առաջին պարետը

02:31, չորեքշաբթի, 18 մարտի, 2020 թ.
Երևանի առաջին պարետը

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ով՞էր Երևանի առաջին պարետը

Արշավիր Շահխաթունին 1918 թվականին նշանակվել է Երևանի զինվորական պարետ և պաշտոնավարել մինչև 1920 թվականի վերջերը՝ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը։

Նա դերասան է եղել, այո դերասան:
     Որպես դերասան առաջին անգամ բեմ է բարձրացել 1905 թ Բաքվում։
     Այնուհետև Բաքվից տեղափոխվել է Ալեքսանդրապոլ։ Դերասանական ձիրքով աչքի է ընկել 1908-1909 թթ. թատերաշրջանում՝ Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերության, ապա նաև Բաքվի մշակութային միության թատերախմբերում։ 1910 թվականից ելույթներ է ունեցել Թիֆլիսի տարբեր թատերախմբերում։

1932 թվականից զբաղվել է կինոդիմահարդարմամբ, ճանաչվել որպես կինոդիմահարդարման նոր սկզբունքների կիրառող և հայկական համր կինոյի առաջատար դերասան։
     Մահացել է 1957 թվականի ապրիլի 4-ին, Փարիզում։

Եվ այս մարդը հայտնի է որպես հայ դերասան և որևէ դրվագ նրա պարետ լինելու ժամանակներից չի հիշատակվում:

Հ.Գ դերասանների և մեծ բեմի վարպետների պակաս փաստորեն առաջին հանրապետությունն էլ չի ունեցել»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2609 | 0 | 0
Facebook