Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այս վիրուսը չի հարցնում դու իշխանամետ ես, թե ընդդիմադիր. Վահան Բաբայան

19:02, երկուշաբթի, 16 մարտի, 2020 թ.
Այս վիրուսը չի հարցնում դու իշխանամետ ես, թե ընդդիմադիր. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր վերջապես երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Խնդրում եմ և հորդորում դառնալ հանդուրժող և բարի, գոնե այս մեկ ամսում չլինենք չարացած, մեր երկիրը չբաժանենք հնի և նորի, նախկինների և ներկաների:
     Այս վիրուսը չի հարցնում դու իշխանամետ ես, թե ընդդիմադիր, այս ամենը վերաբերվում է բոլորիս անխտիր:

Միասնություն, փոխօգնություն և առողջություն թող լինի մեր հերոսական երկրում:

Աստված պահապան հայ ժողովրդին»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2276 | 0 | 0
Facebook