Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես միշտ՝ ոսկի

Son Yan
Հեղինակ`
Son Yan
17:13, ուրբաթ, 14 փետրվարի, 2020 թ.
Ինչպես միշտ՝ ոսկի
     Արդեն անցյալում է 2020թվականի Եվրոպայի առաջնությունը, որն անցկացվել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Ընդհանուր թիմային հաշվարկով մեր հավաքականը գրավեց 2 հորիզոնականը նվաճելով 2 բրոնզե և2 ոսկե մեդալներ։ Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դարձավ 60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը և 5-րդ չեմպիոնական տիտղոսը վերահաստատեց 97կգ քաշային կարգում հողագնդի ամենաուժեղ ըմբիշը՝Արթուր Ալեքսանյանը։ Մենք գիտենք, որ Գյումրին չեմպիոնների քաղաք է, մենք սովորել ենք Արթուրի հաղթանակներին և այլ հարկի մեդալ Արթուրից չենք հանդուրժի, նա մեզ մի տեսակ երես է տվել, սովորեցրել է իր հաղթանակներին։
    
     Բայց այս առաջնությանը Ալեքսանյանը մասնակցեց ծանր վնասվածքից հետո և, անկասակած, ուներ ապացուցելու ոչ միայն իրեն, այլ նաև մարզասերներին ու ըմբշամարտի աշխարհին, որ ինքն ուժեղագուննն է իր քաշային կարգում և դեռ երկար ժամանակ անհասանելի է լինելու իր հիմնական մրցակիցների համար։ Առջևում ավելի պատասխանատու մրցումներ են, ցանկանք մեր հավաքականին հաղթանակներ և ցնծալի տրամադրություն մարզասեր հասարակությանը:
    
    
     Սոնա Գիշյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3371 | 0 | 0
Facebook