Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երեկ մահացած զինծառայողների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ

ARMAN kOCHARYAN
Հեղինակ`
ARMAN kOCHARYAN
20:28, հինգշաբթի, 13 փետրվարի, 2020 թ.
Երեկ մահացած զինծառայողների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
     Երեկ մահացած զինծառայողների դեպքերի առթիվ հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով. ՔԿ
    
    
    

2020թ. փետրվարի 12-ին՝ ժամը 11: 30-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մանվելի Մանվելյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ի լրատվության ծառայությունից։

Նույն օրը ժամը 13: 00-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, մարտական հերթապահության ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Տիգրան Հուսիկի Մխոյանի գլխի շրջանում հրազենային վնասվածք ստանալու եւ զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
2186 | 0 | 0
Facebook