Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տնտեսական անվտանգությունը որպես ՝ազգային անվտանգության ճյուղ

01:13, շաբաթ, 08 փետրվարի, 2020 թ.
Տնտեսական անվտանգությունը որպես ՝ազգային անվտանգության ճյուղ
     Ազգային անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունեն տնտեսական գործոնները: Պետության ՏԱ-ն բարդ և բազմագործոն համակարգ է: Լինելով ազգային անվտանգության համակարգի բաղադրիչ մասը՝ այն միաժամանակ հիմք է հանդիսանում ազգային անվտանգության կառուցվածքի մեջ մտնող տարրերի՝ ռազմական, տեղեկատվական, սոցիալ-քաղաքական, պարենային, բնապահպանական անվտանգության և այլնի ձևավորման համար
     ՀՀ ՏԱ խնդիրների բացահայտման գործում ՏԱ հիմնական տարրերը կոչված են օգնելու ցուցանիշների և չափանիշների համակարգի մշակման, ինչպես նաև դրանց սահմանային արժեքների որոշման կարևորագույն հարցում: Այնուհետև, ՏԱ ցուցանիշների սահմանային և փաստացի արժեքների համեմատության և համապատասխան վերլուծության միջոցով որոշվում են տնտեսության տարբեր հատվածներում խոցելիության և սպառնալիքի աստիճանները, դրանց միաժամանակ հանդես գալու հնարավորությունը և կանխարգելիչ միջոցառումները: ՏԱ խնդիրն ավելի սրվեց, երբ հանրապետության տնտեսությունը մտավ անցումային շրջան, որին բնորոշ են հասարակության բևեռացումը, հանցագործությունների ծավալների մեծացումը և այլն, որոնք ազգային անվտանգության ներքին սպառնալիքներ են: Վտանգ ներկայացնող այս գործոնների հիմքում ընկած են տնտեսական ճգնաժամի հետևանքով առաջացած հասարակության սոցիալական վիճակի կտրուկ անկումը և վատթարացումը: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ազգային անվտանգության համար սպառնալիք հանդիսացող գործոնների հիմքում հիմնականում ընկած են տնտեսական պատճառները: ՏԱ ապահովումը երկրի անկախության, ինքնիշխանության կարևոր երաշխիքներից է, հասարակության և անձի կայուն և արդյունավետ կենսագործունեության պայմանը: Այդ պատճառով էլ ՏԱ ապահովումն ազգային տնտեսության զարգացման հիմնական գերակայություններից է: ՏԱ ապահովման համար պետության գերակայող ուղղություններից են արտադրության ծավալների աճի խթանումը, տնտեսության կառուցվածքային վերափոխությունները, ազգաբնակչության հիմնական մասի կենսամակարդակի բավարար մակարդակի ապահովումը և կյանքի որակի բարձրացումը, հասարակության միջին խավի ձևավորմանն ուղղված միջոցառումները: Աղքատությունը, որպես սոցիալ-տնտեսական երևույթ, հետևանք է հասարակության ներսում նյութական հարստության՝ բնական ռեսուրսների և աշխատանքի արդյունքների անհավասարաչափ բաշխման և վերաբաշխման: Եկամուտների բաշխումը հասարակության անդամների միջև, որն իրականացվում է՝ ելնելով արտադրության միջոցների (արտադրության գործոնների) նկատմամբ սեփականության իրավունքից, կարող է խորացնել կամ մեղմել աղքատության մակարդակը, ուստի և այն անհավասարության աղբյուր է: Եվ որպեսզի սոցիալական անհավասարությունը գտնվի «բնական» սահմաններում (երբ գոհ են վերևները և չեն դժգոհում ներքևները), անհրաժեշտ է ինչպես սեփականության, այնպես էլ հասարակությունում ստեղծված նյութական և հոգևոր արդյունքների արդարացի բաշխում: Սա է պետության սոցիալական քաղաքականության իմաստը և դրա իրականացման բարդությունը, և այս առումով եկամուտների արդարացի բաշխումը ներդաշնակ զարգացող և կայուն հասարակության գրավականն ու երաշխիքն է: Պետք է նաև նկատել, որ շուկայական ինքնակարգավորման ուժերն ի վիճակի չեն հասարակության ներսում արդարացի բաշխել ռեսուրսները և ստեղծված արդյունքները, ուստի և այս ոլորտում անհրաժեշտ է պետության կարգավորիչ գործառույթը: Ինչպես հարստության, այնպես էլ եկամուտների արդարացի բաշխման սկզբունքի պահպանումը կարևոր է նաև պետությունների փոխհարաբերություններում, քանի որ շատ հարուստ և շատ աղքատ երկրների համատեղ գոյակցությունը միշտ էլ պարունակում է զարգացման համար առկա վտանգ: Ուստի և պատահական չէ, որ վերջին տարիներին աղքատության դեմ պայքարը դարձել է պետությունների միջև երկխոսության հիմնական թեման և տարբեր ծրագրերի իրականացման առաջնահերթ ասպարեզը: Մեր հանրապետությունում ՏԱ-ն ինքնուրույն ապահովելը շատ բարդ և դժվարությամբ իրականացվող գործընթաց է: Դրա համար ամենաարդյունավետ եղանակը ՏԱ ապահովման կոլեկտիվ ձևն է, միջազգային կոլեկտիվ անվտանգության համակարգերի շրջանակներում գործելը, որոնցում առաջատար երկրների շահերը բարենպաստ են մեր երկրի ՏԱ ապահովման համար:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3596 | 0 | 0
Facebook