Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարդիկ դարձել են անհոգի, չար, բացասական տրամադրված. Վահան Բաբայան

02:50, շաբաթ, 18 հունվարի, 2020 թ.
Մարդիկ դարձել են անհոգի, չար, բացասական տրամադրված. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Սրբապիղծների շքահանդեսը բոլորիս տեսանելի տիրույթում է:
     Մենք միասին ապրում ենք մի քաղաքում, որտեղ ուրախանում են մարդկային կյանքի կորուստներով, ողբերգություններով, անում են կոնսպիրալոգիական «վերլուծություններ», տարոսներ մաղթում և վայրահաչում ու հեգնում են ցավ ապրող մարդկանց: Հարցումներ անում դեռ դիակը չսառած երիտասարդի մասին:
     Սա հենց երևի թե այն «նոր Հայաստանն» է, որի մասին այդքան խոսում էիք:
     Մարդիկ դարձել են անհոգի, չար, բացասական տրամադրված: Ինչքան զզվելի է նայել, թե ինպես են երիտասարդ ԱԱԾ նախկին տնօրենի մահը դարձնում իրենց մանր քաղաքական «լայքերի» ու «քոմենտների» թեմա, մեղադրում, զրպարտում իրենց ուզած մարդկանց, «բացահայտումներ» անում:

Սթափվել տեսնես կստացվի, թե արդեն ուշ է»:

Աղբյուրը` Վահան Բաբայան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2317 | 0 | 0
Facebook