Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետության անվտանգությունը սկսել է հայերիս չանհանգստացնե՞լ.Ինչու՞ ոչ ոք չի զբաղվում ԱԳԵՆՏ Արման Բաբաջանյանի հարցով

Gevorg
Հեղինակ`
Gevorg
16:28, շաբաթ, 30 նոյեմբերի, 2019 թ.
Պետության անվտանգությունը սկսել է հայերիս չանհանգստացնե՞լ.Ինչու՞ ոչ ոք չի զբաղվում ԱԳԵՆՏ Արման Բաբաջանյանի հարցով

«P.S. Напомним в связи с этим, что ранее в сеть просочилась информация из другого разведывательного центра - Stratfor - о том, что депутат Национального Собрания Арман Бабаджанян в свое время являлся агентом данной шпионской сети. Реакция госорганов, в том числе СНБ, за прошедший месяц - ноль.»

Էս հոդվածում թերևս ամենակարևոր միտքը հենց սա է, որն ինձ ևս շատ է մտահոգում. ՈՒրեմն հիշում ե՞ք բոլորովին վերջերս մի նյութ հրապարակվեց, որում փաստերով նշված էր, որ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հանդիսանում է օտարամոլ գործակալ և որը բնականաբար լայն տարածում ունեցավ նաև տեղական ԶԼՄ-ներում: Կցված էր նաև WikiLeaks-ի կողմից, դեռևս 2012 թվականի փետրվարի 27-ին հրապարակած հետախուզական ֆայլերը, որոնք իրենցից ենթադրում էին շուրջ 5 միլիոն մարդկանց անուն ազգանուններ, ուղարկված համաշխարհային հետախուզական Ստրատֆոր ընկերության կողմից, ովքեր համագործակցել են իրենց հետ: Եվ այդ ցանկում էր նաև ոչ ավել ոչ պակաս այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի անուն ազգանունը: Պատկերացնում ե՞ք, խոսքը ինչերի մասին կարող է լինել, բայց պարզվում է հիմա էլ այդ վտանգավոր, ես կասեի անգամ կործանարար անուշադրություն է տիրում այս հարցում մեր քաղաքական դաշտում:
     Որևէ քաղաքական ուժ, որևէ քաղաքագետ և ծակ անալիտիկ հանդես չեկավ հյատարարությամբ ասելով, որ պատգամավոր Արման Բաբաջանյանի վերաբերյալ տեղեկությունները պետք է շտապ ճշտվեն, և եթե ապացուցվի մանդատը պետք է րոպե առաջ վայր դնի, իսկ մինչ այդ պետք է դադարեցվի նրա լիազորությունները: Որևէ մեկը չկանգնեց և չասաց, տղերք հականում ե՞ք, որ Հայաստանի Հանրապետության անվտանգությունից ելնելով շպիոնը կարող է իրական սպառնալիք լինել խոհրդարանում՝ տիրապետելով և ներգրավվելով թե ներքին և թե արտաքին քաղաքական ամենատարբեր գործընթացներին: Դեռ այսքանից հետո էլ սույն պարոնը առանց իր գծից շեղվելու հանդես է գալիս ամենատարբեր հայտարարություններով, հիմա էլ կոչ է անում հարթակ ձևավորելու, քաղաքական ուժ ստեղծելու մասին և էլի, որևէ ՀԱՅ-ի չի մտահոգում էս փաստը, որ հերիք չի բացահատված ԱԳԵՆՏ-ա պառլամենտում, դեռ մի բան էլ, որոշել է իր գործունեությունը ընդլայնել և դեռ հայտնի էլ չի թե իր «շպիոնական» նկրտումներով ինչ ահասարսուռ ճանաարհ գծել մեր պետության հետագայի համար:

Լավ ու՞ր են պատկան կառույցները, ի՞նչ են անում, միթե հասկանալի չէ, որ սա ուղղակի ական է մեր պետության հիմքում դրված՝ օտար պետության կողմից, ինչի հետ կապված օր առաջ պետք է կտրուկ և վճռական քայլեր ձեռնարկվի՝ Արման Բաբաջանյանի ներկայիս գործունեությունը դադարեցնելու կապակցությամբ, հակառակ պարագայում անդառնալի հետևանքների կարող ենք հանգել, որն այս փուլում, արտաքին լարված հարաբերությունների ասպեկտով դիտարկված, Հայաստանին բնավ պետք չէ, դա փակուղի տանող ճանապարհ է:

Տարօրինակ լռությունն ու անգործությունը՝ գոյություն ունեցող խնդիրների նկատմամբ, ժամանակի ու տարածության մեջ որոշակի առումով կարելի է հասկանալ, բայց երբ հարցը վերաբերվում է ազգային անվտանգությանը բառի բուն իմաստով, դա արդեն անընդունելի է և դատապարտելի: Կարծես թե պետության անվտանգությունը սկսել է մարդկանց քիչ անհանգստացնել...

Հույս ունենաք, որ այս գրառումից հետո գոնե քայլեր կձեռնարկվեն այս ամենը հապճեպ ուսումնասիրելու համար և պարզելու, թե Արման Բաբաջանյանն իր «շպիոնական» միսսիան կատարելիս, ինչ կարգի տեղեկություններ է տրամադրել և տրամադրում համաշխարհային հետախուզական ընկերությանը և հարկ եղած դեպքում ձեռնարկել համապատասխան միջոցառումներ սպասվող վտանգը կանխարգելելու համար, եթե իհարկե արդեն շատ ուշ չէ...
    
    
     https://www.golosarmenii.am/article/92126/chellendzh-O%C4%9EUZT%C3%9CRK-sekretnye-materialy-i-10000-dramov?fbclid=IwAR1RsdIAH9BAOroMpxLnMQME7P8FnuFKGGEj2E5zETkUQ9BgBbO9HR08Ct4

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1817 | 0 | 0
Facebook