Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր

23:41, չորեքշաբթի, 01 հունվարի, 2020 թ.
Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր

Մեր լեզուն մեր խիղճն է դա,
     Սուրբ հացը մեր սեղանի,
     Մեր հոգու կանչն է արդար
     Ու համը մեր բերանի:

Մեր լեզուն ծուխն է մեր տան,
     Մեր կշիռն աշխարհի մեջ,
     Նա աղն է մեր ինքնության,
     Էության խորհուրդը մեր:

Մեր լեզուն արյունն է մեր,
     Արյունից ավելի թանկ,
     Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
     Մեր լեզուն մենք ենք որ կանք:

Նա պիտի մեր առաջին
     Ու վերջին սերը լինի,
     Ի՞նչ ունենք էլ աշխարհում,
     Որ այսքան մերը լինի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3093 | 0 | 0
Facebook