Երևան-Էջմիածին մայրուղում, Արարատ լեռան ստորոտին է գտնվում Bagheshian Jewellery սրահը և ոսկու, արծաթի արտադրամասը։
Ոսկերչական սրահի և արտադրամասի հիմնադիր՝ Էֆրին Բաղը, Թուրքիայից Հայաստան է տեղափոխվել՝ փայլեցնելու հայրենիքը։
Նրանց անվանական ոսկյա զարդերը Թուրքիայում դեռևս 1986 թվականից են հայտնի։
Արտադրամասում աշխատում են շուրջ 150 աշխատողներ։
Յուրօրինակ ու նրբաճաշակ զարդերը արտահանվում են Եվրոպա, ԱՄՆ, ՄԱԷ և Ռուսաստանի Դաշնություն։
Խանութ-սրահի ներսում գործում է սրճարան, որտեղ այցելուները կարող են համտեսել համեղ թխվածքներ և խմիչքի տեսականի։
Այստեղ յուրաքանչյուր այցելու կզգա աշխատակիցների գործին գիտակ և հոգատար վերաբերմունքը։
Ի դեպ, սրահը հաճելի վայր է նաև զբոսաշրջիկների համար, քանզի վաճառվում և ցուցադրվում են նաև արծաթյա շքեղ սպասք։
Եվ այս ամենը տեսնելու համար՝ ընդամենը մեկ անգամ այցելել է պետք Bagheshian Jewellery։