Ապրիլի չորսին Շիրակի մարզի Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոցի երկրորդից չորրորդ դասարանցիների մասնակցությամբ անցկացվեց «Գիտկաները» մրցույթ: Մրցույթի առաջադրանքները կազմվել էին մաթեմատիկա առարկայի ծրագրային նյութից: Աշակերտները բաժանվել էին չորս թիմերի` «Մեխակ» , «Վարդ» , «Զանգակ» և «Շուշան»: Երեխաները մեծ սիրով ու հաճույքով մասնակցեցին մրցույթին, ժամանակն անցավ հետաքրքիր ու բովանդակալից: Հաղթող ճանաչվեց «Մեխակ» թիմը, որը պարգևատրվեց դպրոցի տնօրինության կողմից: