Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ԱԽՔ, պարոն Գրիգորյան, հիշում ե՞ք, որ Դուք Ռուսաստանի դեսպանատան դիմաց ձեռքում պաստառ բռնած ակտիվիստ էիք խաղում՝ հակառուսական ակցիաներին մասնակցելով: Այ դուք այդպես ակտիվիստ էլ մնացել եք, Դուք այդպես էլ չհասկացաք, որ պետական պաշտոնյա եք:
Հարգելի պարոն Գրիգորյան, Վիտալի Բալասանյանը Արցախ է ազատգրել, իսկ Սերժ Սարգսյանը ոչ թե քաղաքական աղբամանում է, ինչպես Դուք Ձեզ թույլ տվեցիք արտահայտվել, այլ մեր պետականությունն ու հաղթանակը կերտողներից է: Երբ Սերժ Սարգսյանն ու Վիտալի Բալասանյանը կռվում էին ու վաստակում Ձեր ապրելու իրավունքը, Դուք դեռ Մարտունիի դպրոցում էիք սովորում: Սերժ Սարգսյանը հիմա էլ կարևոր դերակատար է, Սերժ Սարգսյանի լռությունը 800 անգամ ավելի արժեքավոր ու սպասված է, քան Ձեր խոսքը:
Հարգելի պարոն Գրիգորյան, քաղաքական աղբամանը դա այն տեղն է, որտեղ Ձեր և Ձեր թիմակիցներից շատերի հայտնվելը ի վերջո անխուսափելի է լինելու: Առողջ եղեք»: