Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Ի Տեր ննջեց Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը

23:30, չորեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2019 թ.
Ի Տեր ննջեց Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը

Ի Տեր ննջեց Տեր Կորյուն ավագ քահանա Մարտիրոսյանը։
     Աղոթք և Աստվածային մշտառաք օրհնություն Տեր Հոր բարի հիշատակին

Սրտի ցավով տեղեկացնում ենք, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին ի Տեր ննջեց Արարատյան Հայրապետական Թեմի Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ Տ. Կորյուն Ավագ քահանա Մարտիրոսյանը:
     Տեր հայրը ծնվել է 1956թ. հուլիս 16-ին, Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:
     1971-1979թթ. սովորել է Սուրբ Էջմիածնի Հոգևոր ճեմարանում, 1982-1985թթ. շարունակել հոգևոր ուսումնառությունը մերձմոսկովյան Զագորսկ քաղաքի Հոգևոր ակադեմիայում: 1991թ-ի ապրիլի 7-ին ձեռամբ Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Գարեգին արք. Ներսիսյանի (Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս) ձեռնադրվել է ամուսնացյալ քահանա:
     1991-2019թթ. ծառայել է Արարատյան Հայրապետական Թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս, Նոր Նորքի Ս. Սարգիս, Զորավոր Սուրբ Աստվածածին, Սուրբ Երրորդություն եկեղեցիներում:
     1990-2000թթ. հոգևոր երաժշտություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, 2000-2019թ.թ.՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր ճեմարանում: Նվիրյալ ծառայության համար Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից 2011 թ. Տեր հորը շնորհվել է Ավագ քահանայության պատիվ:
     Հովվական ծառայությանը զուգընթաց Տեր հայրը կազմել և հրատարակության է ներկայացրել բազմաթիվ շարականների, ժամերգությունների, Ավագ Շաբաթվա և ծիսական այլ արարողությունների եվրոպական նոտագրությունները:
     Ամուսնացած է, ունի 3 զավակ:

Տեր Հոր հոգեհանգիստը տեղի կունենա Էջմիածնի Սուրբ Շողակաթ վանքում, հոկտեմբեր 3-ին, ժամը 18: 00-ին։
     Սուրբ Պատարագի, վերջին օծման և հուղարկավորության արարողությունները՝ նույն վայրում, հոկտեմբեր 4-ին, սկիզբը՝ 10: 30-ին:

Ցավակցում ենք Տեր Հոր ընտանիքին ու հարազատներին և մաղթում Սուրբ Հոգու սփոփանքն ու մխիթարությունը...

Աղբյուրը` facebook.com/centerhavatamq
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1346 | 0 | 0
Facebook
COMMENT.am