Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները
Հիշու՞մ եք մի ժամանակ կար նման բան, որի անունը դրել էին տնտեսական հեղափոխություն, թե արդեն մոռացաք:
Տնտեսական հեղափոխության մասին խոստումներ տվողը, այսօր զբաղված է միայն մարդկանց դատելով: Ամբողջ իշխանական արսենալը օգտագործվում է երկրորդ նախագահին պատանդ պահելու և նախկին իշխանություններին քննադատելու և հետապնդելու համար: Չկա որևէ տնտեսական հեղափոխություն, չկա նույնիսկ դրա տնազը:
Դե գազի գնի բարձրացումն էլ կլինի շուտով, հետո դա էլ կմոռանաք:
Իսկ դուք մի շեղվեք շարունակեք ծափ տալ, հիշողությունն ի՞նչ եք անում:
Այդքան աշխատատեղ, այդքան բարձր աշխատավարձ, վայելեք, վայելեք ձեր տնտեսական հեղափոխությունը»: