Loading...

Articles

Հիշու՞մ եք մի ժամանակ կար նման բան, որի անունը դրել էին տնտեսական հեղափոխություն, թե՞ արդեն մոռացաք. Վահան Բաբայան

12:43, Wednesday, 18 September, 2019
Հիշու՞մ եք մի ժամանակ կար նման բան, որի անունը դրել էին տնտեսական հեղափոխություն, թե՞ արդեն մոռացաք. Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քաղաքական սկլերոզի առանձնահատկությունները

Հիշու՞մ եք մի ժամանակ կար նման բան, որի անունը դրել էին տնտեսական հեղափոխություն, թե արդեն մոռացաք:

Տնտեսական հեղափոխության մասին խոստումներ տվողը, այսօր զբաղված է միայն մարդկանց դատելով: Ամբողջ իշխանական արսենալը օգտագործվում է երկրորդ նախագահին պատանդ պահելու և նախկին իշխանություններին քննադատելու և հետապնդելու համար: Չկա որևէ տնտեսական հեղափոխություն, չկա նույնիսկ դրա տնազը:

Դե գազի գնի բարձրացումն էլ կլինի շուտով, հետո դա էլ կմոռանաք:
     Իսկ դուք մի շեղվեք շարունակեք ծափ տալ, հիշողությունն ի՞նչ եք անում:
     Այդքան աշխատատեղ, այդքան բարձր աշխատավարձ, վայելեք, վայելեք ձեր տնտեսական հեղափոխությունը»:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2269 | 0 | 0
Facebook