Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանդիպում նոր ընդունված ուսանողների հետ

21:01, հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.
Հանդիպում նոր ընդունված ուսանողների հետ
     Այս տարի Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանը համալրվել է նոր ուսանողներով:
     Երեկ ուսումնարանի տնօրեն Մամիկոն Շահբազյանը հանդիպեց նոր ընդունված ուսանողների և նրանց ծնողների հետ:
     Զրույցի ընթացքում Մամիկոն Շահբազյանը ներկայացրեց ուսումնարանի առօրյան, խոսեց կրթական այս հաստատության ձեռքբերումների և խնդիրների մասին, հանգամանորեն անդրադարձավ արտադրական ուսուցման կատարելագործման հետ կապված հարցերին:
     Ծնողների և ուսանողների կողմից բարձրացվեցին բազմաթիվ հուզող հարցեր:
     Հանդիպումն անցավ ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում:
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4191 | 0 | 0
Facebook