Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

BRAVO` ԱՄԵՆԱՇԱՐՔԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԻՆ, BRAVO՝ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

15:02, կիրակի, 04 օգոստոսի, 2019 թ.
BRAVO` ԱՄԵՆԱՇԱՐՔԱՅԻՆ ՇԻՆԱՐԱՐԻՆ, BRAVO՝ ՍԱՄՎԵԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ

Արդարության առաջ չմեղանչելու համար հարկ է խոստովանել, որ Գյումրիում 2018թ.-ից սկսած Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային միջոցների հաշվին շուրջ 428390 մ2 մակերես, ՀՀ համայնքային զարգացման հիմնադրամի և համայնքային բյուջեի միջոցներով շուրջ 25460մ2 – ամբողջությամբ վերցրած 453850 մ2 ծավալով փողոց, մայթ, մայթեզր տարածքի հիմնանորոգման աշխատանքերի պատվիրատուի՝ ի դեմս Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի, կատարվեց աննախադեպ աշխատանք վերջինիս կազմակերպչական բացառիկ ունակությունների շնորհիվ:

Անկախ այն սուբյեկտիվ վերաբերմունքից, որ պարոն Բալասանյանն ունի տողերիս հեղինակի հանդեպ՝ ի մասնավորի.

ա) հաշվի չառնելով ՀՀ օրենքը քաղաքաշինության մասին, մասնավորապես հոդված 2 կետ բ, հոդված 17 կետ 14, հոդված 23, ինչպես նաև ՀՀ Կառավարության 2001թ. սեպտեմբերի 24-ի N 896 որոշումում թիվ 1 հավելվածի սահմանած կարգի 4, 6, 7 կետերը, ավելին՝ հաշվի չառնելով ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով քննվող թիվ 68104319 քր. գործը, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանում քննվող Վ/Դ / 10881/05/18 քաղ. գործը, բացահայտ հովանավորում է իմ սեփականություն հաանդիսացող պատուհանը մետաղական կոնստրուկցիաներով ապօրինի սահմանազատած, ԱԱԾ կառույցից հեռացված Արմեն Բախալբեշյանի ապօրինի գործողությունները.

բ) շուրջ 3 տարի բոլոր դատական ատյաններով պարոն Բալասանյանը փորձ արեց խլել եղբորս ընտանիքին պատկանող, շուրջ 20 տարի օրինական սեփականություն հանդիսացող բնակարանը, պարտվելով շուրջ 9 դատական ատյաններում.

գ) անհայտ պատճառներով չի քննարկվում Օզանյան 6 հասցեին հարակից շուրջ 15 տարի իմ տնօրինած հողամասը ըստ օրենքի ինձ օտարելու հարցը.

դ) մերժում է իմ բնակարանի դիմաց գտնվող տարածքը բարեկարգելու և փոքրիկ այգի հիմնելու իմ առաջարկը, փոխարենը շարունակում է ամբողջ ճեմափողոցով մեկ սրճարաններ հիմնելու և շուրջ 90% կանաչ գոտին վերացնելու գործընթացը, առանց հաշվի առնելու բնակելի տների առկայությունը այդ տարածքում.

Թերևս այս ամենն այն պատճառով, որ ես հրապարակումներ եմ արել Բալասանյան ընտանիքի սեփականություն հանդիսացող Սև բերդ ամրոցի՝ որպես հուշարձան աղավաղելու և որպես ամրոց վերացնելու պատճառով….

Այս ամենը թողնենք նրա խղճին և ՀՀ օրենքին.

Անդրադառնանք Գյումրու փողոցների հիմնանորոգման հսկայածավալ աշխատանքների իրականացման և կազմակերպման աշխատանքներին, որոնց ամենափոքր մասնիկներից ամենամեծ ծավալի աշխատանքները մանրակրկտորեն վերահսկվել են պարոն Բալասանյանի կողմից. քաղաքաշինության կոմիտե – մարզպետարան – մեծ ու փոքր վերահսկող կառույցներ, պետական և մասնավոր ներկայացուցչություններ միասին վերցրած 0 աշխատանք են իրականացրել, եթե չասենք խանգարել են Սամվել Բալասանյանին և նրա աշխատակազմին, իրենց անտեղյակ, ոչ արհեստավարժ, Գյումրու էթնոհամակարգի հետ բացարձակապես կապ չունեցող, կեղծ քաղաքացիական և նեղ կուսակցական դիվիդենտներ շահելու անհաջող փորձերով հանդերձ:

Պիտի խոստովանել, որ ձևավորվել է համոզմունք, որ Գյումրին տեր ունի և գյումրեցիների առողջ հատվածը թույլ չի տա, որ մեր քաղաքը դառնա հետհեղափոխական դուրսպրծուկների առևտրի առարկա. մեր քաղաքապետը Սամվել Բալասանյանն է և կուսակցական խաղեր մեր քաղաքում ընդունված չեն. ոչ մի կուսակցություն Գյումրիում չի կայացել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ առավել ևս, վկա՝ տխրահռչակ Կարեն Սարուխանյանն ու Սոֆիա Հովսեփյանը, ինչպես նաև այսօրվա անմեղսունակ մարզպետը իր «գրանտակերներով» և դաշնակցական թիմով….

Գյումրին անմնացորդ և անկեղծորեն սիրողները կհամաձայնեն սույն հրապարակման հետ հենց հանուն հեղափոխության…..bravo` ամենաշարքային շինարարին, bravo՝ Սամվել Բալասանյանին

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
984 | 0 | 0
Facebook
COMMENT.am