Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 22 օգոստոսի, 2019 թ.

Հոդվածներ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ գենդերային փոքրամասնությունների քարոզի ակտիվացումների մասին հայտարարում է՝

18:59, շաբաթ, 27 հուլիսի, 2019 թ.
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ գենդերային փոքրամասնությունների քարոզի ակտիվացումների մասին հայտարարում է՝

Ի բարօրություն Հայաստանի․

Բնությունն ունի իր հիմնարար բնական օրինաչափությունը՝ վերարտադրության օրինաչափությունը, որը մարդկային տեսակի համար երկու սեռերի միասնությամբ ու ընտանիքի կազմավորմամբ է հնարավորվում։ Ավելին, ազգի, հասարակության հենակետ-միջուկը ընտանեկան միությունն է։ Եվ եթե նախկինում, ընտանեկան իրավունքի միջազգային նորմերում, ամուսինների իրավահարաբերություններում հաշվի էին առնված և՛ «ընտանեկան բռնության», և՛ «կանանց նկատմամբ բռնության» խնդիրները, որոնք բխում էին ընտանեկան միավորի շահերից, ապա վերջին տասնամյակի ընթացքում, միջազգային կոնվենցիաներով գործածության մեջ մտցված դրույթները բնավ չեն բխում ընտանիքի ինստիտուտի կայունության, ընտանիքում սեռերի միասնության և նրա ներքին հարաբերությունների բնական ներդաշնակության անհրաժեշտությունից։

Երրորդ սեռի գաղափարի ներմուծումը (2001-2019թթ․, European Parliament resolution of 14 February 2019 on the future of the LGBTI List of Actions 2019-2024) և դրա հիման վրա զանազան ամուսնական սխեմաների ստեղծումը, ընդհուպ մինչև զավակ որդեգրելն ու «հայր», «մայր» կոչումների փոխարինումը միասեռ ամուսնության ոլորտում «1-ին և 2-րդ ծնող» անվանումներով՝ արհեստական ու հակաբնական են։ Ավելին, այդ արհեստական սխեմաներում ոտնահարվում է որդեգրված երեխայի իրավունքը, քանի որ երեխան չի կարող ընտրության որոշում կայացնել, և փաստորեն երեխան դատապարտվում է իր համար անբնական կարգավիճակի։ Գիտությունը վաղուց է փաստել, որ մարդկային բնության սեռային իրականության մեջ գոյություն չունի «երրորդ սեռ» հասկացությունն ընդհանրապես, և «միասեռականությունը» ոչ թե սեռական, այլ հոգեբանական տարբերություն է։ Պետության մեջ գենդերային փոքրամասնության հավասար իրավունքներն ու նրանց նկատմամբ բռնությունների արգելումը սահմանվում է քաղաքացիական իրավունքի նորմերով և հետապնդվում է քրեական օրենսդրությամբ, ինչպես օրենքով որևէ բռնության արգելում և պատժի կիրառում։ Սակայն, պետության կողմից գենդերային փոքրամասնություններին գերակա իրավունքներ նվիրաբերելն ու երրորդ սեռի գաղափարի քարոզչության թողտվությունը ոչ միայն ստորադասում է հասարակության մեծամասնության իրավունքները գենդերային փոքրամասնությունների իրավունքներից, այլ նաև հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ, որոնց հիմքը որոշ ուժերի կողմից մարդկանց բազմացման դեմն առնելն ու այն «կարգավորելն» է։ Մյուս կողմից, միջազգային կոնվենցիա կոչվող՝ իրավական ուժ ունեցող բազմակողմանի միջպետական պայմանագրերը, որոնք պարունակում են հասարակության համար վտանգավոր դրույթներ և ունեն քաղաքական թելադրանքի բնույթ, ոտնահարում են գերակա ուժ ունեցող «մարդու հիմնարար իրավունքը», քանի որ այդ միջազգային ակտերի ընդունման թելադրանքներում բացակայում է պետության մեջ այդ կոնվենցիաների հոդվածները ժողովրդական ուղիղ քվեարկությամբ ընդունելու որևէ մեխանիզմ։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ կոչ է անում ՀՀ օրենսդիր մարմնին և պահանջում է, - չվավերացնե՛լ վերոնշյալ բնույթի որևէ իրավական ակտ, արգելե՛լ «ուսուցում» անվան տակ հակաբնական գենդերային (սեռական) որևէ քարոզչություն դպրոցներում, օրենքներով արգելե՛լ երրորդ սեռի կեղծ գաղափարի ներմուծումը և որևէ տեսակի գենդերասեռային քարոզչություն։

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՀ)

ՀԱՀ մտավորականների խորհուրդ

ՀԱՀ քաղաքական կուսակցությունների խորհուրդ

ՀԱՀ հասարակական կազմակերպությունների
     և նախաձեռնությունների խորհուրդ

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
751 | 0 | 0
Facebook
COMMENT.am