Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօրվա անգործությամբ մեր կառավարությունը վտանգի է ենթարկում մեր ողջ երկրի բնությունն ու անվտանգությունը

00:32, չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ.
Այսօրվա անգործությամբ մեր կառավարությունը վտանգի է ենթարկում մեր ողջ երկրի բնությունն ու անվտանգությունը
     Սևանա լճի մակերեսը կազմում է մոտ 126000 հեկտար տարածք: Պատկերացում կազմելու համար, ասեմ, որ
     2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ, Հայկական կողմը կորցրեց մոտ 800 հեկտար տարածք, որը 157.5 անգամով ավելի փոքր է քան Սևանա լճի մակերեսը:
     Տարածքը կարևորությամբ փոխարինելով՝ պարզվում է, որ Սևանի խնդիրը և Սևանի բնապահպանական աղետը առնվազն 157.5 անգամով ավելի կարևոր է, քան Ապրիլյանի ժամանակ կորցրած մեր հողը: Սակայն իրականում Սևանի բնապահպանական աղետը շատ ու շատ ավելի մեծ և կարևոր է և շատ ու շատ ավելի հուզիչ պիտի լինի մեզ և մեր ղեկավարության համար, քանի որ դա միայն Սևանի մակերեսի խնդիրը չէ, այլ նաև իրեն հարակից տարածքների մակերեսի, իր ջրերով ոռոգվող հողատարածքների մակերեսի, որոնց ընդհանուր մակերեսը շատ ավելի մեծ է բուն Սևանա լճի հայելու մակերեսից: Կարճ ասած, այսօրվա անգործությամբ մեր կառավարությունը վտանգի է ենթարկում մեր ողջ երկրի բնությունն ու անվտանգությունը:
    
     Հայկ Կիսեբլյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2032 | 0 | 0
Facebook