Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՔՊ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՈՀՄԱԿԸ

17:22, կիրակի, 07 հուլիսի, 2019 թ.
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՀԱՄԱԼՐՎԵՑ ՔՊ-Ի ԵՐԿՐՈՐԴ ՈՀՄԱԿԸ

Առաջինը՝ ներկա ԱԺ պատգամավորներ Կարեն Սարուխանյանի ու Սոֆիա Հովսեփյանի բերած կադրերն ու адкад- ներն էին, որոնք կամաց - կամաց բացահայտվում են. (2019 թվականի մայիսի 6-ին հարուցվել է 18105119 քրեական գործը ՀՀ Քր. օր. 311.1 և 312.1 մասերի հատկանիշներով): Շատ շուտով կսկսվի նման գործերի շքահանդես՝ հիմնականում պաշտոնական դիրքի չարաշահման, ինքնիրավչության, շահադիտական խոստումների և նմանատիպ այլ քրեորեն պատժելի արարքների….

Երկրորդ ոհմակի առաքելությունը գլխավորությամբ մարզպետ Պետրոսյան Տիգրանի առավել վտանգավոր է:

Դրամաշնորհ և գործակալ բառերը այլևս անհերքելիորեն փոխկապակցված են իրար, իսկ այս երկու փոխկապակցության կրողների մուքտը մարզպետարան նշանակում է ազգային – ծիսական – էթնիկ գանձարանի ավերում և կողոպուտ: Ինչ է իրենից ներկայացնում դրամաշնորհը և ինչ արժեհամակարգ ունի այն, գիտեն մարդիկ, ովքեր երբևէ առ ու ծախի առարկա չեն դարձրել իրենց երկիրը:

Որտեղ են թաքնված սույն անձանց աճեցնող արմատները. Ահավասիկ՝

Պետրոսյան Տիգրան. (մարզպետ) - մինչ դրամաշնորհային մկրտություն ստանալը եղել է ԲՀԿ երիտ թևի տարածաշրջանային պատասխանատու:

2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին:

2013-2016թթ․ «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող:
     2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատու:
     2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում։

2016թ.-ից «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ։

ԶԻՆԱՊԱՐՏ Է, ՉԻ ԾԱՌԱՅԵԼ:

Բադիշյան Կարեն (զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եվ վերլուծության բաժնի պետ) ըստ Պետրոսյան Տիգրանի հայտարարության՝ վարչապետի հանձնարարականով սույն անձը շուտով կնշանակվի ՇՄ գլխավոր քարտուղարի պաշտոնում:
     1998թ. - «Բանկային գործառնություններ» դասընթաց ԱՄն-ի Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ
     2002-2006թթ. Cisco Systems ցանցային ակադեմիայի դասընթաց.
     2007-2008թթ. Կրթության ոլորտի ՄԱԿ-ի հակակոռուպցիոն ծրագրի դասավանդող փորձագետ /ՇՀԿՄ ծրագրի շրջանակում/

ԶԻՆԱՊԱՐՏ Է, ՉԻ ԾԱՌԱՅԵԼ:

Մինասյան Տիգրան (մարզպետի խորհրդական)

2015-2017թթ. - «ՇԵՄՄ» ՍՊԸ տնօրեն

2018թ.- «Կոմպաս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ
     Դասընթացավար
     2017-2019թթ.- «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ գլխավոր հաշվապահ
     2018թ.- «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան Պետական Մանկավարժական Համալսարան»
     Հիմնադրամ՝ ռեկտորի օգնական
     2018-2019թթ.- «ՇԵՄՄ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՍՊԸ տնօրեն (Ծանոթություն: Սույն ՍՊԸ-ն մարզպետարանի դահլիճում հրավիրելով գրեթե բոլոր դպրոցների հաշվապահներին առաջարկել է աշխատել 300 հազար դրամ արժողությամբ իրենց հաշվապահական ծրագրով):
     ԶԻՆԱՊԱՐՏ Է, ՉԻ ԾԱՌԱՅԵԼ:

Բաղդասարյան Էմմա (մարզպետի օգնական)

Ուկրաինա, Կիև- Կոնֆլիկտների հաղթահարում և տրանսֆորմացիա, Վրաստան, Թբիլիսի- Հենրիխ Բյոլ կանաչ ակադեմիա, Մոլդովա, Քիշինյով- EPD՝ ինչպես իրականցնել միջազգային դիտորդական առաքելություն հետխորհրդային երկրներում, Վրաստան, Թբիլիսի- սոցիալական արշավները, քաղաքական վերափոխումները Հայաստանում և Վրաստանում, Վրաստան, Թբիլիսի- Camp Camp երիտասարդական ֆորում: Դիտորդական առաքելություններ:


     Մաղաքյան Անի (մարզպետի օգնական)


     2015-2016թթ.- «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն, հանրային կապերի և շահերի պաշտպանության բաժնի օգնական

2016-2019թթ. - «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն, ծրագրի համակարգող:


    

Անզեն աչքով էլ երևում է, որ կադրային այս ընտրությունը ոչ թե հիմնված է մասնագիտական և պրակտիկ կարողությունների, այլ ընկերային – դրամաշնորհային – գործակալական ցանցով:

Մարզպետ բառակապակցությունը շիրակցիների համար իրենից ներկայացնում էր որոշակի արժեհամակարգ, իր պարտադիր պայմաններով, որոնցից ամենակարևորը ժողովրդի հետ շփվելու և առավել ևս ժողովրդի լեզուն հասկանալու և ժողովրդի լեզվով խոսելու ունակությունն է, որից իսպառ զուրկ էր թե նախորդը, թե ներկայիս ՔՊ-ի էմիսարը՝ ներկա մարզպետը, որի կուսակացական պատկանելիությունն այն ու ամենայնիվ հասարակական կարծիքը կասկածի տակ է առել. լուրեր են պտտվում թե սույն անձը չբացահայտված դաշնակցական է:


    

Տեղեկատվություն վարչապետի համար՝

Տեղեկատվություն առաջին

Հուլիսի 6-ին նախատեսված և հուլիսի 20-ին հետաձգված ՔՊ-ի ֆորումը Շիրակի մարզում ըստ վերոնշյալ պաշտոնյաների տարբեր հարթակներում արտահայտած մտքերի կազմում է շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, որը նրանք պատրաստվում են հայթհայթել բանկերից, բժշկական հաստատություններից, դպրոցներից ու մանկապարտեզներից, այնպես - ինչպես ԱԺ ընտրությունների ժամանակ…..

Տեղեկատվություն երկրորդ

Հատված Պետրոսյան Տիգրանի լեզվամտածողության գանձերից, «….Փոփոխության առաջարկը պայմանավորված է կառուցվածքային ստորաբաժանումների առավել արձագանքող համակարգման վարչական գործընթացի իրականացման և իրողությանը հարիր անձնակազմի կառավարման, գործիքակազմերի անցմամբ….» Ներկա մարզպետի լեզվամտածողության այս խառնաշփոթը զարմանալիորեն ընկալել և դրական ընթացք է տվել ՀՀ Կառավարության աշխատակազմը, որից մենք ՝ սովորական մահկանացուներս ոչ միայն գլուխ չենք հանում, այլ կարծում ենք, որ այստիպ գրագրությունը ցանցային կոդ է:


    

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի


    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
4337 | 1 | 0
Facebook
COMMENT.am